Երեւանի 90 շենքերում վերելակի, շքամուտքի եւ բակի լուսավորության համար էներգիա կստացվի արեւից

Երեւանյան մի շարք շենքերում շուտով հնարավորություն կլինի արեւից այլընտրանքային էներգիա ստանալ: «Երեւան՝ արեւային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ եւ արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արեւային մարտկոցների տեղադրումը:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ: Այսօր տեղի է ունեցել «ԵՄ՝ Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են վարչական շրջանների եւ համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ:

«Ծրագրում ընդգրկվելու հայտ էր ներկայացվել ավելի քան 445 շենքերից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահել համաչափության սկզբունքը, չնայած, օրինակ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում հիմնականում սեփական սեկտոր է, եւ նման շենքեր չունենք: Նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանից առաջին փուլի համար ընտրվել է 6 շենք, Ավանից՝ 5, Արաբկիրից՝ 5, Դավթաշենից՝ 8, Էրեբունուց՝ 5, Կենտրոնից՝ 3, Մալաթիա-Սեբաստիայից՝ 5, Նոր Նորքից՝ 5, Նուբարաշենից՝ 1, Շենգավիթից՝ 5, Քանաքեռ-Զեյթունից՝ 4 շենք»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

«Երեւան՝ արեւային համայնք ծրագրում ընդհանուր առմամբ կընդգրկվի բազմաբնակարան 90 շենք: Տեղադրվելիք արեւային ֆոտովոլտային համակարգերը կապահովեն վերելակների, շքամուտքերի եւ բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը: Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը եւ դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման եւ էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:

Տպել
1149 դիտում

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով

Վաղվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը. քննարկվել է արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ

Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է

Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի շախմատի Երևանի գավաթը

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն ԱԺ ամբիոնից երդվեց լինել անկախ եւ անաչառ

Ուսումնական տարին սկսվեց` երթուղայինների թիվը չավելացավ. Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է անում

Հարձակում Սան-Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա. անհայտ անձինք այն հրկիզել են (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ

Կոռուպցիոն չարաշահումներ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի սխալների մասին

Խորհրդարանում շարունակվում է քառօրյան․ պատգամավորները կողմ քվեարկեցին հայտարարագրերի մասին օրենքի նախագծին

Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք. մահացել է 45-ամյա տղամարդ