ԵԱՏՄ-ում կարևոր է գազային եւ նավթային միասնական շուկայի ստեղծումը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի նախաշեմին Вести-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար այժմ ակնհայտ է, որ գլխավոր խնդիրն այն խոչընդոտների հաղթահարումն է, որոնք առկա են համատեղ առեւտրի ու ինտեգրման ոլորտներում: 

«Նախորդ նիստերից մեկի ժամանակ հայտարարվեց, որ ԵԱՏՄ-ում մոտ 100 խոչընդոտ կա՝ օրենսդրական, գործնական եւ այլն: Եվ այժմ կարեւոր է վերացնել այդ խոչընդոտները: Մեր կառավարության համար գլխավոր առաջնահերթությունը լիարժեք հասանելիությունն ապահովելն է, որը նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրով»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ կազմակերպության փաստաթղթերում Հայաստանի կողմից կատարված փոփոխություններին. «Իհարկե, մշտապես պետք է փոփոխություններ կատարվեն, ինչ-որ բան պետք է փոփոխվի, զարգանա: ԵԱՏՄ-ի համատեքստում կարեւոր է գազային եւ նավթային միասնական շուկայի ստեղծումը, որը նախատեսված է պայմանագրով: Հայաստանի համար դա կարեւոր է, քանի որ մեր տնտեսությունը կախում ունի ռուսական գազի մատակարարումներից»:

Նա խոսել է նաեւ Հայաստանի նոր կառավարության անելիքների մասին՝ նշելով, որ իրենց առջեւ խնդիր են դրել Հայաստանն ագրարային-հումքային երկրից արտադրական, տեխնոլոգիական երկրի վերածելը: 

«Եվ այդ օրակարգով հանդիպում եմ քաղաքացիների, ընտրողների հետ: Եվ դա համարում ենք աղքատությունը հաղթահարելու ճանապարհը, քանի որ, ցավոք, այժմ աղքատությունն ու գործազրկությունը Հայաստանում բարձր տոկոս են կազմում: Վստահ ենք՝ կլուծենք այդ հարցը միայն աշխատանքի շնորհիվ: Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին՝ բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ներքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Եվ, իհարկե, հետաքրքրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային համագործակցությամբ ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Կարեւոր են նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մեր հարեւանների՝ Վրաստանի, Իրանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նա:

Նա նաեւ խոսել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանը փորձում է առավել արդյունավետ դարձնել իր գործունեությունը ՀԱՊԿ-ում: «Մեզ համար կարեւոր է հստակեցնել, թե ինչ պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրները»,- ընդգծել է Փաշինյանը:

Խոսելով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարեւորը չէ, նույնիսկ կասեմ՝ ոչ կարեւոր: Առավել կարեւոր է կազմակերպության էությունը: Եվ մեր նպատակը կազմակերպության հեղինակության բարձրացումն է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական-ռազմավարական առումով»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
860 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը