Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության. ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունել է զինադադարի խախտումների էական նվազումը

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Համանախագահող երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշանբեյում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած խոսակցությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել:

Համանախագահող երկրները հույս են հայտնել նաեւ, որ կողմերի միջեւ ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը:

Նշվում է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականացնելու իրենց պատրաստակամությունը:

«Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին եւ շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Տպել
6266 դիտում

Վարչապետի որոշմամբ, Զարեհ Սինանյանը մեկնում 4 շաբաթյա արձակուրդ

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ա.Սիմոնյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանը․ քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին

Փրկարարները Գետահովիտ գյուղի ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան

Տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք․ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս․ Թորոսյան

2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

Պետական սահմանի խախտման 5 դեպք, սահմանային ռեժիմի խախտման՝ 27. ԱԱԾ-ն ամփոփում է սահմանապահ զորքերի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ վարչապետ

«Լոռիի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նա հոսպիտալացվել է

Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում և Ասկերան քաղաքում

Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

Գոլ, գոլային փոխանցում ու սպասված հաղթանակ. Մխիթարյանն իր թիմի ամենաբարձր գնահատականն է ստացել (տեսանյութ)

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները

526 նոր դեպք և 573 առողջացած. կորոնավիրուսից 1 օրում մահացել է 14 մարդ, եւս 6-ը՝ ուղեկից հիվանդություններից

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 22 հարց

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ

Թատերական գործիչները ԿԳՄՍ նախարարությանը կխնդրեն աջակցել ներկայացումները վերսկսելու գործում

ԱՀ պարետի որոշմամբ, վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները

ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով՝ հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ գրելու համար

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, տեղ-տեղ՝ կարկուտ, քամու ուժգնացում