Արհեստական վարչարարությունը կվնասի ֆուտբոլին. Գրիգորյանը՝ լեգեոներների սահմանափակման մասին

Հայկական ֆուտբոլային ակումբներում արտասահմանցի խաղացողների սահմանափակում մտցնելը կարող է արհեստական խոչընդոտներ ստեղծել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը: ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Գրիգորյանի թիմում կան բազմաթիվ լեգեոներներ, եւ նրան պարբերաբար հարցնում են կանոնի հնարավոր կիրառման մասին: Նա նշում է, որ, այդ օրենքն արհեստականորեն ներդնելը ցանկալի չէ:

«Օրենքն ինչպիսին էլ լինի, բոլորիս համար հավասար է լինելու (խմբ. նկատի ունի բոլոր ակումբների), բայց որպես ֆուտբոլի ֆեդերացիա խնդիր ունենք լավ արդյունքներ գրանցելու թե՛ ակումբային ֆուտբոլում, թե՛ հավաքականների մակարդակով: ԱՊՀ շատ քիչ երկրներից ենք, որը եվրագավաթների խմբային փուլերում չի խաղացել: Նպատակներից մեկն է, որ հայկական թիմ լինի խմբային փուլերում՝ դա կլինի Եվրոպա լիգայում, թե Չեմպիոնների լիգայում: Արհեստական վարչարարություն կիրառելը կվնասի ֆուտբոլին»,- ասաց նա:

Գրիգորյանը բերեց այդ օրենքի կիրառման բացասական օրինակ: Հարեւան Վրաստանում դա, նրա խոսքով, պատճառ է դարձել, որ եվրագավաթներում նրանց ակումբների մասնակցությունը նվազի, ու որոշել են 2019 թվականից հրաժարվել այդ պրակտիկայից: ՀՖՖ-ում հարցը քննարկման փուլում է: Նախագահ Արթուր Վանեցյանը, ըստ Գրիգորյանի, ասել է, որ պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը կլինի ի շահ հայկական ֆուտբոլի: Ամեն դեպքում, «Լոռիի» հարցում մտավախություններ չունի:   

««Լոռին» ցավագին չի ընդունելու, բայց շատ երկրներում փորձը կիրառելուց հետո, գալիս են հակառակին, արհեստական խոչընդոտելով որակ չես ստեղծի, հակառակը բարձր մրցակցության արդյունքում կունենանք Հայաստանի առաջնությունում քիչ խաղացող հայ ֆուտբոլիստներ, բայց միանշանակ որակյալ, որոնք կհամալրեն հավաքականների կազմերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե ակումբային լավ ֆուտբոլ չունենանք, երբեք ազգային լավ հավաքական չենք ունենա:

Ինչ վերաբերվում է նրա «Լոռիին», ապա 2018-19 մրցաշրջանի աշնանային հատվածում թիմի ելույթները Գրիգորյանին գոհացնում են: Կարեւորում է, որ խաղացողների մեծամասնությունը երիտասարդներ են. ամենամեծ ֆուտբոլիստը 25 տարեկան է: Մրցաշրջանի մի հատվածում թիմը գլխավորում էր Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Սակայն ձմեռային արձակուրդ գնաց 5-րդ տեղով: Ըստ Գրիգորյանի՝ պատճառը վնասվածքներն են, պահեստայինների կարճ նստարանը եւ այն, որ երիտասարդ լինելու պատճառով վերջին հանդիպումներում ֆուտբոլիստները սխալներ են թույլ տվել: Ամեն դեպքում շարունակում են պայքարը թե՛ ՀՀ առաջնությունում, թե՛ Գավաթի խաղարկությունում, որտեղ կիսաեզրափակիչ են հասել:

«2 մրցաշարերում էլ մրցակցության մեջ ենք: Գավաթում կիսաեզրափակչում ենք, առաջնությունում՝ առաջին հնգյակում, որտեղ, միավորների տարբերությունը մեծ չէ. 2 լավ խաղ, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Նպատակն է հավուր պատշաճի մասնակցել առաջնությանը եւ ամենակարեւորը, որ մեր երկիրը ներկայացնենք եվրոպական ասպարեզում, աստիճանաբար դինամիկ զարգանալով հասնենք նրան, որ ամռանը թիմը պատրաստ լինի դրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ձմեռային դադարի ընթացքում հետեւություններ կանեն սխալներից:

Այս շրջանում «Լոռին» արձակուրդում է, վերադառնալու է հունվարին: Մինչեւ այդ ժողով են ունենալու, քննարկելու են առաջիկա անելիքները: Մեծ թվով ֆուտբոլիստներ, ըստ Գրիգորյանի, հեռանալու են երկկողմանի համաձայնությամբ: Լինելու են նաեւ համալրումներ: Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ ձմեռային ուսումնամարզական հավաքների ծրագիրը:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում «Լոռին» 5-րդ տեղն է զբաղեցնում 25 միավորով: Միանձնյա առաջատարը վերջին 3 տարիների չեմպիոն «Ալաշկերտն» է (33 միավոր): 2-րդ տեղում «Բանանց»-ն է (29), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկը» (27):

Տպել
1225 դիտում

Թիմի աշխատանքից լիարժեք գոհ չեմ, իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում, արդեն 10 ամիս ուշացել եք. վարչապետը՝ ոստիկանությանը

Ունենք կառավարություն, որտեղ ընդգրկված հաշմանդամություն ունեցող մարդիկ ի զորու են խնդիրներ լուծել. վարչապետ

Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ, և այն պետք է բխի հասարակության շահերից. փոխքաղաքապետ

Աննա՞, էդքան անհետաքրքիր ա՞. վարչապետի կնոջ «աչքը կպել էր» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում

Ն. Փաշինյանը խոստացավ անձամբ զբաղվել ծնողազուրկ զինվորին Արցախ չտեղափոխելու խնդրանքով

Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

Շատ եմ վերլուծել այդ օրվա իմ գործողությունները. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի ազատման մասին

Մենք այժմ մշակում ենք մի ծրագիր, որով պետք է պատանիներին ներգրավենք մշակութային միջոցառումների մեջ. Փաշինյան

«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». փոքրիկ Արփին ուղիղ եթերում դիմեց Նիկոլ Փաշինյանին

Սաշիկի արգաչափերը, կոռուպցիան, բյուջեն ու կադրային ջարդը. վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին

«Հենց քուչի մեջն էլ մորթեք». Երեւան քաղաքի դատախազը հրապարկեց քրեական հեղինակությունների գաղտնալսումները

«ՀԺ»-ի ֆոտոլրագրողը՝ ոստիկանության՝ «Մակարով» տեսակի ատրճանակից հրաձգության առաջնության հաղթող

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների արդյունքները

Փաստը, որ ՊՎԾ պետն ԱԱԾ-ին մեղադրում է «շինծու» փաստեր ներկայացնելու մեջ, լրացուցիչ հնչեղություն է տալիս միջադեպին

2020 թվականից Հայաստանը կունենա նաեւ կանանց ֆուտբոլի ազգային հավաքական

ԱԺ նախագահը գոհ է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներից

Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից

Երթևեկության կանոնների խախտումների ծանուցումների մասին գործընթացի հետ կապված պարզաբանումներ՝ ոստիկանությունից

Մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ տնտեսվարողի հետեւում ով է կանգնած. ՊԵԿ 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան