Ինչու է օրենքը միայն Չալդրանյանի վրա տարածվել. տնօրենները կզրկվե՞ն գեղղեկավարի պաշտոններից

Օրեր առաջ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ օրենքի համաձայն՝ Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոն զբաղեցնել չի կարող, քանի որ հանդիսանում է ՊՈԱԿ-ի տնօրեն:

Փոխնախարարը հայտնել էր, որ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից համատեղությամբ հաստիք զբաղեցնելը հակասում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

Համաձայն դրա՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Եվ չնայած, Համազգայինի ստեղծագործական կազմը խիստ դեմ էր Չալդրանյանին՝ վերջինիս հրաժարականը հիմնված էր օրենքի հենց այս կետի վրա:

Հատկանշական է, որ Հայաստանում բազմաթիվ են նման օրինակները, երբ ՊՈԱԿ-ի տնօրենը նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոն է զբաղեցնում: Դրա վառ ապացույցն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, որը բոլորովին վերջերս հրաժեշտ տվեց գեղարվեստական ղեկավարի իր ժամանակավոր պաշտոնավարմանը՝ այդտեղ նշանակելով ռեժիսոր Կարեն Ներսիսյանին: 

Այժմ հարց է առաջանում՝ այս մարդիկ տարիներ շարունակ օրենքի խախտումո՞վ են պաշտոններ զբաղեցրել: Եվ եթե՝ այո, ապա ինչու օրենքի այս կետն ազդեց միայն Համազգայինի տնօրենի վրա, քանի որ մնացած տնօրեններն, ըստ էության, դեռ իրենց պաշտոններում են:

«Հայկական ժամանակ»-ն այս հարցի շուրջ մեկնաբանություն ուզեց խնդիրն առաջ քաշած փոխնախարար Նազենի Ղարիբյանից: Վերջինիս փոխանցմամբ՝ նախարարությունն այդ հարցին ուշադրություն չէր դարձրել մինչեւ այն պահը, երբ Օպերային թատրոնի դերասանները բողոքել էին եւ հայտնել, որ Կ. Օրբելյանն իրավունք չունի լինել թատրոնի գեղարվեստական ղեկավար, քանի որ տնօրեն է:

Ղարիբյանի խոսքով՝ մի քանի ամիս առաջ են հարցում ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանը եղել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք չունի նույն հաստատությունում, բացի ստեղծագործական աշխատանքներից, այլ աշխատանք կատարել:

«Մշակույթի նախարարությունը դեռ վերջնական եզրակացության չի եկել: Հանձնաժողովի նիստ կգումարենք այս հարցի շուրջ: Խորությամբ հարցը կուսումնասիրվի: Դեռ պետք է պարզել, թե գեղարվեստական ղեկավարի աշխատանքը ստեղծագործական աշխատանք է համարվո՞ւմ, թե՞ ոչ, քանի որ, ի վերջո, այն էլ է ղեկավար պաշտոն համարվում»,- ասաց Նազենի Ղարիբյանը:

Փոխնախարարը նկատեց, որ նախարարությունը դեռեւս հակված է այն տարբերակին, որ գեղարվեստական ղեկավարն էլ է ղեկավար պաշտոն, ինչպես օրինակ տնօրենի պաշտոնը: Ըստ այդմ՝ հավանականությունը շատ մեծ է, որ վերջնական որոշում կկայացվի, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից զրկել այն անձանց, ովքեր հանդիսանում են ՊՈԱԿ-ի տնօրեն:

Տպել
3742 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում