Հրդեհի հետեւանքով Ահնիձորի բնակիչը ավելի քան 6 մլն դրամի վնաս է կրել

Դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով գյուղի բնակիչ Տիգրան Հակոբյանը նյութական մեծ վնասներ է կրել, կորցրել է ապրուստի միակ միջոցը:  

Հրդեհը բռնկվել էր գիշերը, անասնագոմը գյուղից դուրս է, գտնվում է «Ժանդառլու» հանդամասում: Հրդեհի հետեւանքով այրվել էր անասնագոմն ամբողջությամբ, ներսում կուտակած ավելի քան 30 տոննա անասնակերի հետ մեկտեղ: Այս ամենից բացի, ծխախեղդ են եղել նաեւ ներսում գտնվող 10 խոշոր եղջերավոր անասունները:

Տիգրան Հակոբյանի պատմելով՝ երեկոյան խնամել է անասուններին, կերակրել, իջել գյուղ: Առավոտյան զանգահարել ու տեղեկացրել են, որ հանդամասից, որտեղ իր փարախն է, ծուխ է բարձրանում,  հրդեհի նշաններ կան: Տեղ է հասել, արդեն ամեն ինչ վերջացած  է եղել: Հրդեհից գոմը փլվել է և փլատակների տակ ածխացած կովերի ու ավանակի լեշերն են: Տիգրանի միակ վարկածը փարախը դիտավորյալ հրդեհելն է, քանի որ ոչ վառարան կա, ոչ էլ էլեկտրականություն: Ասում է՝ պարզ աշխատող մարդ է, թշնամիներ էլ չունի.«Անասուններին կերակրեցի, վերջացրեցի, ժամը 7-ին մոտավորապես իջա գյուղ, հետո զանգին` ասին, որ կրակ կա, առավոտ շուտ եկա, արդեն լրիվ վերջացել էր, բան չէր մնացել»,- պատմեց Տիգրան Հակոբյանը, նշելով, որ միայն անասունների սատկելու հետեւանքով կրած վնասը անցնում է 2.5 մլն դրամը: Բացի այս ամենից, ամբողջությամբ հրդեհի բաժին են դարձել նաեւ 30 մեղվափեթակները, որն էլ շուրջ 1.5 մլն դրամ է կազմում, իսկ ահա 30 տոննա այրված անասնակերի մասին ոչինչ չի ասում, ամենամեծ վնասը սատկած կենդանիներն են, որոնք իրենց տարիների ապրուստն են.«Ուրիշ տարբերակ չկա, այլ վարկած չկա, ուղղակի այրել են, բայց թե ով է արել ու ինչու՝ չեմ կարող ասել»:

Տիգրան Հակոբյանն ասում է, որ իրենց կողմից որեւէ թյուրիմացություն կամ անփութություն հնարավոր չէ եղած լինի, պնդում է, դիտավորյալ են այրել: Ասում է, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ անգամ խոտի դեզեր ու տներ են այրել, բայց այրողն այդպես էլ ոչ հայտնաբերվել է, ոչ էլ պատասխանատվության ենթարկվել: 

Տպել
1508 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին