«Սաստեքս»-ի ճոխ խոստումն ու խաբված գյումրեցիները. ո՞վ է Շիրակի նախկին փոխմարզպետը «Սաստեքս»-ում

Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը 2015 թվականին Գյումրիում խոստացել էր 1 տարում կարի արտադրամաս հիմնել սկզբում 300 աշխատատեղով: Այնուհետ, եւս մեկ տարի անց այն դարձնել 500, ապա մինչեւ 1000 աշխատատեղ բացել: Անվանումն էլ «Սաստեքս»: Սրմաքեշի նպատակների իրականացման համար ՀՀ կառավարությունը նրան տվեց նախկին մարզային հիվանդանոցի հսկա շենքը՝ հարակից տարածքներով: Վարդան Սրմաքեշն էլ պարտավորվեց ներդրմային ծրագիրն իրականացնել սահմանված ժամկետում եւ 2016 թվականին արդեն պետք է լիներ գործարանի բացումը: Անցած տարիների ընթացքում Վարդան Սրմաքեշն ու գործարանի տնօրեն Քրիստիան Գելիջին կարողացան տեւական դադարներով շինարարական աշխատանքների մի մասը հասցնել ավարտին՝ ընթացքում նոր տարածքներ խնդրել, ստանալով: Չնայած ոչ գործարանն է ամբողջովին պատրաստ, որ արտադրանքը կա, Գյումրու քաղաքապետն ու բոլոր ժամանակների մարզպետները պարտաճանաչ ձեւով, երբ խոսք է լինում նոր աշխատատեղերի բացման մասին, առաջինը հենց «Սաստեքս»-ին են մատնացույց անում: Դեկտեմբերի 7-ին, վերջապես խոստումից 3 տարի անց բացվող այդ կարի արտադրամաս-գործարանը ոչ թե 800, 500, կամ 300 աշխատատեղ ունի, այլ ընդամենը 150:

Թե ինչու՞ շինարարությունը ձգձգվեց եւ դեռ ավարտին չի հասել, ինչի՞ հետեւանք են խոստացված, սակայն կրճատված աշխատատեղերը, հայտնի չէ: Եվ հայտնի չէ մեկ պարզ պատճառով՝ ճշտելու հնարավորություն չկա: Մարզպետն ու քաղաքապետը հստակ տեղեկատվություն չունեն, բայց միշտ կարծել են, որ խնդիրը ֆինանսական է: Գործարարներից էլ հստակեցում չի ակնկալվում, քանի որ բոլոր հնարավոր պատասխանատուներին հրահանգել են իրենց հեռախոսահամարները ոչ մեկին չփոխանցել:

Տարածք մտնելու իրավունք չստացանք նաեւ տեղում, շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանի հետ երկար բացատրական աշխատանքից հետո անգամ: «Ես աշխարհում երկու բան կատեմ՝ բժիշկներուն եւ լրագրողներուն: Առաջիններին մեղքով իմ ընկերներս մահացան, լրագրողների մեղքով էլ Լիբանանի պատերազմն եղավ: Ես ձեզի ըսելիք չունիմ, հետ էլ տնօրենը թույլ չի տալիս: Նիկոլի հետ կգաս, կմտնիս (նկատի ուներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին)» ,-ասաց Ներսեսը:  

Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ շինարարությունը ձգձգվում է տարածքի տնակներում ապրող բնակիչների պատճառով: 16 ընտանիքի մասին է խոսքը: Նրանք մարզային հիվանդանոցի բակում դրված իրենց տնակներում ապրում են 88-ի աղետից հետո մինչ օրս: Տնակները, չնայած քարապատ են, սակայն սեփականաշնորհված չեն, բնակիչների հիմնական մասը փաստացի անօթեւան են, սակայն նման կարգավիճակ չունեն: Գուցե այս առիթից օգտվելով էլ «Սաստեքս»-ի սեփականատերն, օրինակ, անարգել գյումրեցի Մարտիրոսյանների տնակը տարածքից հանել, հեռացրել, վնասել է:«Մեր տնակն էնքան հապճեպ որոշեցին տեղափոխել, որ մենք նույնիսկ չհասցրեցինք մեր հագուստները տեղափոխել: Իրանք բանվորներ տրամադրեցին, բանվորները մեր հագուստները տեղափոխեցին,  կենցաղային իրերը, ինչն ուրտեղ պատահավ: Որը տարան հարեւանների տները, որը մնաց տնակում, եւ հենց այդպես տնակը վերցրեցին ու տեղափոխեցին այստեղ: Ամեն ինչ կատարվեց շատ արագ, մեկ օրվա մեջ տնակը քանդեցին եւ տեղափոխեցին»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Ռոզա Մարտիրոսյանը: Որպես հետեւանք, փաստացի անօթեւան Մարտիրոսյաններն այսօր արդեն նաեւ փաստացի անտնակ են մնացել, ապաստանել Ռոզայի հայրական տանը, սպասելով Քրիստիան Գելիջիի խոստացած բնակարանին: Իսկ բնակարանը Գելիջին Մարտիրոսյաններին դեռ 2016 թվականին էր խոստացել: Ասել էր՝ 3 ամիս հետո նոր բնակարան կտա ընտանիքին, միայն թե տնակից դուրս գան, որ այն տեղափոխվի: 2 տարի անց, սակայն, Մարտիրոսյանները դեռ իրենց անկյունը չունեն:«Մարտին ասում են՝ օգոստոսին, օգոստոսին ասում են՝ դեկտեմբերի սկզբին, դեկտեմբերին ասում են՝ մայիսին, ու ասում են՝ սպասեք, էլի, դե կլինի, էլի, ինչ եք անընդհատ բողոքում»,-ասաց տնակից զրկված բնակիչը: Ռոզայի սկեսուրն էլ պատմեց, որ իրենց ասվել էր, որ դեկտեմբերի 6-ին ստանալու էին իրենց նոր բնակարանի բանալին, բայց այս անգամ էլ ճիշտ չէր: «Ամսի 6-ին Քրիստիան ըսեց բալնիքները բդի տանք, եկել եմ ես Ներսեսին կհարցնեմ, թե Քրիստիանը տեղու՞մ է, ինչ բդի կատարվի, ինքն էլ ըսավ, որ ես ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Մեր այս զրույցի ընթացքում Մարտիրոսյանների ավերված տնակ անակնկալ եկավ Շիրակի նախկին մարզպետի նախկին առաջին տեղակալ Սեյրան Պետրոսյանը մի երիտասարդի հետ: Տիկին Անահիտին նկատողություն արեց լրագրողի հետ խոսելու, խնդիրը ներկայացնելու համար: «Դու գիտես, որ տունդ բդի ստանաս, գացել, տեղը տեսել ես չէ, էլ հմի ինչ գուզես, կստանաս էլի, էս է, ընչի ես լրագրողներին բերել, ի՞նչ է եղել»,- զայրացավ Սեյրան Պետրոսյանը, ում գործառույթն այս պատմության եւ գործարանի հետ կապված հնարավոր չեղավ հասկանալ: Մարտիրոսյանները նաեւ ասացին, որ տարածքի 16 տնակաբնակներից միայն իրենք էին 2016 թվականին հավատացել Քրիստիան Գելիջիի խոստումներին եւ համակերպվել տնակը հանելու մտքի հետ, եւ միայն այն պատճառով, որ 3 ամիս հետո իրենց բակարան էին խոստացել: Մյուսները դեռ տեղում են, տնակներից դուրս գալ էլ չեն պատրաստվում:

«Է հա, կմնան, Հյուսիսային պողոտայի գին կուզե իրենց տուներու համար»,-զայրացած ասաց Ներսես Տասչյանը:Անկախ դրանից, ըստ  մարզպետարանի պատասխանատուի, Գելիջին գործարանի տարածքում նոր բնակարաններ է կառուցում: Նոր բնակարաններ ասվածը մեկ հարկանի, տարբեր մուտքերով տներ են, յուրաքանչյուրը երեք սենյականոց, մեկ սենյակը՝ 83քմ մակերեսով:

Ըստ Կարեն Բադիշյանի, աշխատանքների 80 տոկոսն ավարտված է: Բայց թե դրանք բնակիչներին, օրինակ, Մարտիրոսյաներին ի՞նչ իրավունքով է հանձնվելու, հայտնի չէ: Բնակիչները լսել են, որ այդ տները կառուցվում են գործարանի աշխատակիցների համար հիմնականում, իսկ եթե հատկացվի իրենց, սեփականաշնորհման իրավունք չի տրվի:

Տպել
3402 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ