Արցախի խնդրի հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են. Մնացականյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարեւորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը։ 

Զոհրաբ Մնացականյանը եւ Կարմելո Աբելան  կարեւորեցին տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը՝ որպես արժեքավոր հարթակ առանձնացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձեւաչափը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդհանուր գործընկերության համաձայնագիրը կարեւոր գործիք է Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ զարգացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաեւ խթանելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Կարմելո Աբելային ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Տպել
1207 դիտում

Շինաշխատանքների պատճառով փակ են լինելու Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցներ

Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել

Հայաստանում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 10 հազարից ավելի մարդ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

«Fitch Ratings»-ն իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը. պատճառը լիրայի արժեզրկումն է

Աշոցքի տարածաշրջանում, Թալինում, Արագածում ձյուն է տեղում

Սպիտակ տունը հաստատել է. Պուտինն ու Բայդենը դեկտեմբերի 7-ին տեսակապով հանդիպում կունենան

89-ամյա կնոջը ծեծել և տունն ու դին այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալվել է

Շիրակի մարզի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Մարմարաշեն գյուղի մոտակայքում 2 մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է. կան տուժածներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք կարևոր հատվածներում մերկասառույց է

Ժամը 8:00-ին ՀՀ տարածքում բացվել են բոլոր 984 տեղամասային կենտրոնները

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 3 տուժած հոսպիտալացվել է

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն

Այսօր ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ. որոնք են դրանք

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով Հայաստանը կավարտի վարչատարածքային ամենամեծ բարեփոխումը (տեսանյութ)

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել