Ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ. Փաշինյանը հանձնարարեց զեկույց ներկայացնել աղետի գոտու մասին

Շիրակի եւ Լոռու մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին: Այս մասին Գյումրիում կառավարության արտագնա նիստին հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչեւ 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքի նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունների կատարումը:

«Հարկ է նշել, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի եւս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որի համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին եւ ավարտել մինչեւ դեկտեմբերի 1-ը»,- ասաց նա։

Էլոյանի խոսքով՝ դեռեւս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ: «Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ»,- նշեց  Էլոյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ մինչ այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ չկան գնահատականներ աղետի գոտու վերաբերյալ: «Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձեւավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ»,- ասաց նա։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխանցեց վարչապետին, նշելով, որ ծանոթ չեն իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչքա՞ն գումար է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար, Էլոյանը պատասխանեց՝ շատ:

«Պարոն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ կամ ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ: Շատ մեծ գործ կա անելու՝ շատ մեծ գումարով»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց՝ ձեւավորել աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է լինելու: «Ձեւավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով: Պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հանձնարարեց՝ առաջին զեկույցը իրեն ներկայացնել երկու ամսից։

Տպել
1987 դիտում

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան

Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ. Գրիգորյան

Վերապատրաստման դասընթաց՝ հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ

Քիմ Քարդաշյանը, Անժելա Սարաֆյանը եւ Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստումը» հայկական կենտրոնի միջոցառմանը

ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի հապճեպությունն ինձ համար առավել քան տարօրինակ է․ Տոնոյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ

Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. ԱԻՆ

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՃՏՊ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին. կա տուժած