Լոս Անջելեսից կոչ են անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

«Իմ քայլը» դաշինքի աջակցության Լոս Անջելեսի կենտրոնը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններին քվեարկել դաշինքի օգտին: Կոչը ներկայացնում ենք ստորեւ. 

«Սիրելի անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, այս տարվա սկզբին, վերջապես կարողացանք ազատվել`

  • քսան տարի շարունակ մեր երկիրը կեղեքող,
  • մեր պետականությունը հաշմող,
  • մարդկանց իրենց երկրում վաստակելու իրավունքից զրկող,
  • հանուն իրենց իշխանության հազարավոր մարդկանց ապօրինի կարգով քաղաքական հետապնդումների ենթարկող,
  • երկիրը իր քաղաքացիներից դատարկող,
  • ժողովրդից իշխանության ձեւավորումը յուրացրած իշխանություններից:

Երկու օր հետո պետք է ձեւավորենք վերջին երկու տասնամյակից հետո ժողովրդի իրական կամքն արտահայտող Օրենսդիր իշխանություն: Բոլորս էլ գիտակցում ենք գալիք ընտրությունների կարեւորությունն ու նշանակությունը:

Այս ընտրություններով մենք սկիզբ ենք դնելու`

  • մեր երկրի տնտեսության իրական ազատականացմանն ու զարգացմանը,
  • քաղաքացիների օրենքի առջեւ հավասար լինելու եւ օրենքի գերակայության սկզբունքների արմատավորմանը,
  • վատ իշխանություններին լավ իշխանություններով փոխարինելու իրավունքի հաստատմանը,
  • մեր երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ու միջազգային հանրության առջեւ արժանապատիվ ներկայանալուն:

Սիրելի անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, կոչ ենք անում այս տարվա դեկտեմբերի 9-ին մեկ մարդու նման մասնակցելու ընտրություններին,

Ձեր ձայնը տալ թավշյա հեղափոխության շարունակականությունը ապահովող, սկսված բարեփոխումների անշրջելիության ու իրականացման պատասխանատվությունն իր վրա վերցրած քաղաքական թիմի` Մեր Քայլը Դաշինքի, եւ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու օգտին»:

Տպել
3257 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը