Օրենսգրքում չկա վենդետայի հոդված, կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Քոչարյանը. Վանեցյան

Թիվ 4/35 ընտրական տեղամասում քվեարկել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա նախ ասել է, որ սա լինելու է  Հայաստանի պատմության մեջ ամենաարդար եւ աննախադեպ ընտրությունը: Այնուհետ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել հայտնի գաղտնալսումների, Քոչարյանի կալանավորման մասին:

Վանեցյանը, ի պատասխան Քոչարյանի գրասենյակի այն հայտարարության, որ վերջինիս կալանավորումը քաղաքական վենդետա է,  նշել է, որ Քրեական օրենսգրքում չկա քաղաքական վենդետայի հոդված, կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Քոչարյանը:

Անդրադառնալով իր եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսմանը, Վանեցյանը հայտարարել է, որ ամբողջը մոնտաժված է եղել.

«Վարչապետն ինձ ասում էր, որ պետք է ապահովել դատարանի անկախությունը, այդ հատվածը մոնտաժվել է»:

Հարցին, թե ինքը արդյո՞ք խոսել է դատավորի հետ եւ կալանավորելու վերաբերյալ հրահանգ տվել, Վանեցյանը բացասական պատասխան է տվել, ապա հավելել, որ հեռախոսը տվել է անկախ փորձագիտական խմբի վերծանման, եւ չկա նման փաստ, որ ինքը Քոչարյանի գործը քննող դատավորի հետ խոսել է.

«Ես դատավորի հետ չեմ խոսել, իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնի, որն իրականացրել է հեռախոսի բոլոր խոսակցությունների վերծանումը, չկա խոսակցություն դատավորի հետ»:

Տպել
1405 դիտում

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան

ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին. Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Տ. Ավինյանին

Հայ ծանրորդները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց. 18-ից դարձավ 21

Ես հիմա ո՞ւմ գնամ-խնդրեմ՝ երաշխավորի․ դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով բացակայել երկրից

ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր. Արտակ Գալստյան

Հայտարարություն մրցույթի մասին

QR վճարումներ Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածում

Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբ, Բրեգովիչ, Եվգենի Պետրոսյան. մշակութային աշունը Երեւանում

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի՛ դատավոր, Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում