Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների ավելացման միտում. Մոգերինի

10/12/2018 schedule11:41

Եվրոպական միության անունից՝ Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ: Մոգերինիի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել:

Համընդհանուր հռչակագիրը փաստացի դարձել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարը եւ այն հիմքը, որի վրա շատ երկրներում կառուցվել են մարդու իրավունքների կուռ եւ դիմակայուն  համակարգեր։ Այսօր՝ մարդու իրավունքների առումով  լավ պայմաններում ապրող մարդկանց թիվն ավելի մեծ քան երբեւէ՝ մարդկության պատմության ողջ ընթացքում։ Համընդհանուր հռչակագրի 70-ամյակը հարմար առիթ է, որպեսզի  ուշադրություն դարձնենք, թե՝ ինչ ազդեցություն ունեն մարդու իրավունքները մեր հասարակությունների վրա ընդհանուր առմամբ։

Ահա թե ինչու աշխարհի տարբեր անկյունների գործընկեր երկրների հետ միասին Եվրոպական միությունն այս տարի մեկնարկեց «Մարդու իրավունքների լավ պատմություններ» նախաձեռնությունը` ցույց տալով աշխարհին, որ մարդու իրավունքների խթանումը եւ հարգանքը դրանց նկատմամբ օգնում է հզորացնել մեր հասարակություններն ու դարձնել դրանք ավելի դիմակայուն:

Այդ պատմությունները կարող են ընկալվել, որպես հույսի եւ լավատեսության աղբյուր, այդուհանդերձ  մենք չենք կարող մարդու իրավուքնները անառարկելի համարել՝  տեղյակ լինելով մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական գործընթացների խաթարումների,  քաղաքացիական հասարակության տարածքի կրճատումների եւ ամբողջ աշխարհում դեռեւս տեղի ունեցող այլ դժվարությունների մասին։  

Համընդհանուր հռչակագրի որդեգրումից ի վեր քաղաքացիական հասարակությունը եւ իրավապաշտպանները խաղաղ երկխոսության եւ բազմակարծ ժողովրդավարության ձեւավորման միջոցով իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների պաշտպանությանն ու  խթանմանը։

Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, քաղաքացիական տարածքի ընկճումների ավելացման միտում, որը դրսեւորվում է բռնի հարձակումների, պարտադրված անհետացման եւ պատժիչ հաշվառումների ռեժիմների միջոցով: ԵՄ-ն շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության խիզախ եւ հավատարիմ աջակիցը, եւ շարունակելով մեր ջանքերը՝ գործով եւ խոսքով կարտահայտվենք  ընդդեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում` կանանց եւ երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ահաբեկման եւ վախի տարածման դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝  կին իրավապաշտպանների աջակցությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից եւ գլխավոր առաջնահերթություններից մեկն է մարդու իրավունքների բնագավառում: ԵՄ-ն առաջատար համաշխարհային դոնոր է, որը տրամադրում է աջակցություն  տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ապահովելով տարեկան 2 միլիարդ եվրո, որը կազմում է այդ ուղղությամբ գլոբալ աջակցության երկու երրորդը:

Այսօր՝ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամաբ կուռ հանձնառությունը,  որպես այնպիսի հարթակի, որը միջազգային հանրությանը թույլ  է տալիս  առաջարկել մարդու իրավունքների խախտումների համար լավագույն լուծումներ եւ հետամուտ լինել հաշվետվողականության ապահովմանը՝  միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում: Մեր միության շրջանակներում մարդու իրավունքների միջազգային շրջանակի իրականացման միջոցով մենք պահպանում ենք նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք մեր գործընկեր երկրների կողմից ամբողջ աշխարհում: Դա ներառում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավմանը ուղղված մեր շարունակական նկրտումները՝ երկրի ներսում եւ անդին։

Այսկերպ մենք շարունակում ենք մեր հարգանքն արտահայտել 70 տարի առաջ ստանձնած հանձնառության նկատմամբ, որի սրտում այն հիմնարար փաստն է, որ բոլոր անձիք ծնվում են ազատ եւ հավասար, եւ՝ այն հասկացությունը, որ մենք բոլորս պետք է գործենք հարգանքի եւ համերաշխության ոգով»։

Տպել
1291 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան