Փաշինյանի դաշինքը հեշտորեն հաղթել է. համաշախարհային մամուլի անդրադարձը՝ ԱԺ ընտրություններին

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»:

Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը:

Իսկ Euronews-ը, արձանագրելով, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.43 տոկոսը, նշել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տոտալ հաղթանակ է տանում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանում հավատարմագրվել էր 40 օտարերկրյա լրատվամիջոցի ավելի քան 80 լրագրող:

Նրանք սկսել էին լուսաբանել ընտրությունները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,51 տոկոս կամ 6456 ձայն, «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:

Տպել
3310 դիտում

5 աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը. եւս 20 մեքենա ու մի քանի հազար աղբաման ձեռք կբերվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

Թյորբորն Յագլանդը հաստատել է ԵԽ-ի լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Ազնավուրին ե՛ւ ճանաչում եմ, ե՛ւ չէ, մեր հանդիպումներն այդպես էլ չստացվեցին. Ռոզի Արմեն

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջնորդությունը

Հայտնի են Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները. ԱԳՆ

Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի. Դատավորների միության հայտարարությունը

Ներկայացվելու են անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը. Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը չզիջեց. Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թ. հունվարի 1-ից

ԵԹԿՊԻ-ում իրավիճակը լարված է, ուսանողները փակել են մուտքերն ու ելքերը, խորհրդի անդամներին թույլ չեն տալիս դուրս գալ

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել (տեսանյութ)

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. ոստիկանություն

Ի՞նչ է կատարվում «Բագրատաշենի» անցակետում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մինչ 2100թ. Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են ջրի տակ անցնել. գիտնականները զգուշացում են

Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը