Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ:

«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին: Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է:

21-րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձևավորում արմատներ, ունենում հետևորդներ: Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է: Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ: Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատևել, եթե չպայքարենք դրա դեմ:

Մինչև լուսավոր կողմին անցնելը` կցանկանայի խոսել այս համաժողովի մասին: Հավանաբար, աշխարհում 2-3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել: Ցավոք, Հայաստանը այդ վայրերից մեկն է, որովհետև հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը:

Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածը. առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը: Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա նաև այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա:

Ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: Սա գործողություն է ընդդեմ հանդուրժողականության ՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն: Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը: Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի: Այն հատուկ է նաև մարդկային պատմության տեսանկյունից:

Հազարավոր օրինակներ կան հայ կանանց մասին, ովքեր, փախչելով ցեղասպանությունից, իրենց հետ վերցրել են ամենաարժեքավորը՝ գիրքը: Իմ տատիկը նույնպես, ով Օսմանյան կայսրությունում ապրող բարեկեցիկ ընտանիքից էր, ցեղասպանության արհավիրքից փախչելիս որևէ բան, անգամ հագուստ կամ զարդ չի վերցրել, տարել է իր հետ ամենաարժեքավորները՝ որդուն և Աստվածաշունչը: Դժբախտաբար, որդուն կորցրել է Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերել է իր հետ: Այն մինչ օրս կա, եւ իր մեջ ունի ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև՝ այն երեխայի կորստի հիշողությունը, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է և լույսի տաճար: Հայոց ցեղասպանությունը սկսվեց 103 տարի առաջ, իսկ մենք հիմա հիշատակում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, տները, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին:

103 տարի անց մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, և ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը: Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը: Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն, միևնույն ժամանակ, ունեն արժանապատվություն ու հպարտություն, որ մենք կարող ենք հաղթել չարին: Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված և մարդասիրությունը:

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, բարով եք եկել մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը:

Հայաստանը ձեզ հետ է, և հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»: 

Տպել
655 դիտում

Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

Առաջիկա օրերին ցրտելու է. մի քանի օրից կվերսկսվեն տեղումները՝ քամու ուղեկցությամբ

Գերմանիայում 16 տարում առաջին անգամ անցկացվում են ընտրություններ՝ առանց Մերկելի թեկնածության

«Երբ լսեցի անունս, կյանքս մի քանի վայրկյանում անցավ դիմացովս». «Միսս Աշխարհ Արմենա 2021»-ի հաղթող

Միջազգային հանրության պատշաճ արձագանք Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը. Միրզոյանը՝ ՄԱԿ պաշտոնյայի հետ հանդիպմանը

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Գառնիում մեկնարկում է «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում (լուսանկարներ)

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ (տեսանյութ)

Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր հարուցիչներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախյան պատերազմի մասնակիցներին նվիրված ֆոտոպատմության ցուցադրություն կլինի

Անթիլիասի Մայրավանքում մատուցվում է հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի (տեսանյութ)

Հանդիպել են Գուտերեշն ու Միրզոյանը. քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգությանմասին հարցեր (տեսանյութ)

ԱԺ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են պատգամավորներ ու աշխատակիցներ (լուսանկարներ)

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն

Սպանություն Երևանում. իր բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները

Կորոնավիրուսային վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ. 925 նոր դեպք է հաստատվել

16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ (տեսանյութ)

Եղվարդի մոտակայքում մեքենան բախվել է գազատարին, հետո սահել ձորակը. կան տուժածներ

Երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին են անդրադարձել ՀՀ և Ռումինիայի ԱԳ նախարարները (տեսանյութ)

Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել․ Արցախի ԱԱԾ (տեսանյութ)

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. ԱԱԾ

Հանդիպումը, որը կայացավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը. Հայկ Մարությանի շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո.Միրզոյանը հանդիպել է Նուլանդի հետ

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են Արցախի դերասանները

Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին

Կողոպուտի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել

Քաղաքացին պետք է բավարարված և գոհ հեռանա՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՔԿԱԳ պետին

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Զորամասերից մեկում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար և մատուռ է բացվել (լուսանկարներ)

Ջանֆիդայի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտվել է

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

«Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել մատնեմատը, պոկել կրծքանշանը, հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև