«Պատմական եւ հեղափոխական» ընտրություններ. եվրոպական մամուլի արձագանքը ՀՀ ԱԺ ընտրություններին

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները նաեւ եվրոպական առաջատար մամուլի ուշադրության կենտրոնում էին: Ֆրանսիական հեղինակավոր Le monde պարբերականը հիմնական շեշտը դրել է քաղաքացիների «խանդավառության եւ հույսերի» վրա: Le Monde-ը նշում է, որ ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը «պատմական եւ հեղափոխական» է որակել քվեարկությունը: Ֆրանսիական պարբերականը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ «Սերժ Սարգսյանի՝ տասը տարուց ավել իշխանության գտնվող Հանրապետական կուսակցությունը պարտվել է»:

Գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ ընտրությունների արդյունքում Փաշինյանի ղեկավարած ուժը «տնտեսական հեղափոխության քարտ-բլանշ է ստացել»: Պարբերականը զրուցել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի հետ, որի կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի: Նրա խոսքով՝ հնարավոր են որոշ շեշտադրումների փոփոխություններ եվրաինտեգրման եւ արցախյան խնդրի կարգավորման գործընթացում: Deutsche Welle-ն գրում է, որ փորձ է արվելու Ռուսաստանի հետ հարաբերությունների տրամաբանությունը ուղղահայացից հորիզոնականի փոխելու:

Euronews-ը եւս անդրադարձել է ընտրություններին եւ դրանց նախորդած իրադարձություններին՝ սկսելով Փաշինյանի քաղաքական գործունեության մասին պատմելուց: Լրատվականը զրուցել է Chatham House-ի փորձագետ Լորենս Բրոերսի հետ, որի կարծիքով՝ մասնակցության ցածր տոկոսը, նախեւառաջ, սովորական է ժողովրդավարական երկրներում: Բացի այդ, Բրոերսը նշում է, որ այն ցածր է թվում միայն նախորդ ընտրությունների ուռճացված թվերի ֆոնին:

Տպել
3041 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը