ԲՀԿ-ն շարունակելու է լինել ժողովրդի կողքին. Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ուղերձ է հղել։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, եւ հանրության քվեով ձեւավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական եւ տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: 

Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած եւ ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին:

Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ եւ իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, եւ այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք: Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում եւ հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին եւ իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ եւ իր բարօրություն հայ ժողովրդի:

Ես շնորհավորում եմ նաեւ խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ բոլորիս մաղթում արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների եւ ի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների:

Աստված պահապա՛ն բոլորիս»:

Տպել
1738 դիտում

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է