Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնց մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցող 2,593,120 քաղաքացիներից 1,262,164-ը կամ ընտրողների 48,63 տոկոսը։

Այս ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ երկու դաշինք, եւ ըստ քվեարկության վերջնական արդյունքների՝ ընտրվեցին 3 քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 70,43 տոկոսով, ԲՀԿ-ն՝ 8,27 տոկոսով եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոսով։

2017 թվականի ընտրությունների հետ համեմատած՝ այս տարվա անվավեր քվեաթերթիկների քանակը զգալիորեն պակաս էր՝ 4675, իսկ նախորդ տարի դրանք եղել են 6675-ը։

Անցյալ տարվա ընտրությունների անվավեր քվեաթերթիկները հիմնականում միտումնավոր վնասման կամ միտումնավոր սխալ քվեարկության արդյունք էին։ Դրանց մեծ մասի վրա քաղաքական հումորներ էին, անգամ՝ հայհոյանքներ։ Այնինչ, այս տարի, ինչպես փոխանցում են ընտրատեղամասերում հերթապահած լրագրողները, անվավեր քվեաթերթիկները մեծամասամբ քվեարկության ձեւի խախտման դեպքեր էին։ Կարող ենք ենթադրել, որ արտահերթ այս ընտրություններին քաղաքացիներն իրենց ձայնի կարեւորությունն առավել են գիտակցել, եւ հումորները, որոնք գրվում էին քվեաթերթիկներին, այս անգամ տեղ են գտել համացանցում։ «Հայկական ժամանակ»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից առանձնացրել է դրանցից մի քանիսը, որոնք վերաբերում են տարբեր քաղաքական ուժերին եւ բուն ընտրությանը․

«Սաղ հեչ՝ կարեւորը Մուկուչյանը հաշվել ա սովորել»,-գրել է Ծով Ալիզե Բանուչյան անունով օգտատերը՝ երբ հայտնի դարձան քվեարկության վերջնական արդյունքները։

««Իմ Լոնքը» դաշինք»,-քվեարկության արդյունքների հրապարակումից հետո գրել է օգտատեր Ռուբեն Ղազարյանը, երբ «Իմ քայլը» դաշինքն արդեն ստացել էր 70 տոկոսից ավելի ձայն։

«Մինչեւ հիմա նայում եմ թվերին, վախում եմ՝ փոխվեն»,-գրել է Գեւորգ Տեր-Գաբրիելյան անունով օգտատերը։

«Միայն ի՞նձ է զարմացնում ՀՅԴ-ի այսպիսի բարձր տոկոսը։ - Ուղղակի գյուղերում մարդիկ կարդացել են «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» դաշնակցություն, մտածել են Նիկոլն ա»,-գրել է օգտատերերից մեկը, երբ ՀՅԴ-ի ձայների քանակը մի պահ անցավ նաեւ ՀՀԿ-ի ձայների քանակից։

«Սասուն Միքայելյանն ու ՀՀԿ-ն պայքարում են 40,000 ձայնի շեմը հաղթահարելու համար»,-գրել է օգտատեր Տիգրան Ազիզյանը։ Ի դեպ, միայն Սասուն Միքայելյանը ստացել էր 31 հազարից ավելի քվե։

«Հլը հելի, Դաշնակ Դրո, հել, նայի՝ ձերոնք ինչ են անում»,-գրել է օգտատերերից մեկը, երբ ՀՅԴ կուսակցության քվեների քանակը մի ընտրատեղամասում գերազանցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի քվեների քանակին։ Շարունակությունը՝ «Հելի, Դաշնակ Դրո, ձերոնք կրում են», քվեների հաշվարկի ավարտին՝ «Քնի՜, Դաշնակ Դրո, քնի՜»։

Երբ Շանթ հեռուստաընկերությունը ԿԸՀ-ից առաջ ընկած քվեաթերթիկների հաշվարկին հընթացս հրապարակում էր քվեարկության արդյունքները՝ օգտատերերից մեկը գրեց․ «Աչքիս «Շանթ»-ն էլ ԿԸՀ-ին ա գաղտնալսում։

Մեկ այլ օգտատեր գրել է․ ««Սասնա Ծռերին» ԱԺ մտնելու համար հեչ էլ ձեր քվեն պետք չի, մտքներին տեղ լինի ուղղակի»։

Վովա Հակոբյան անունով օգտատերը գրել է․ «Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, եւ այդ մեկ Մուկուչյանին զանգողը ԴՈ՛Ւ ես, եւ այդ մեկ զանգողը ԴՈ՛Ւ ես, եւ այդ մեկ զանգողը ԴՈ՛Ւ ես։ 
Եվ ուրեմն՝ հիիիի-մաաա, հիիի-մաաա, հիիի-մաաա»։

Այս ցանկը կարելի է դեռ շարունակել․ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հումորները մեկը մյուսին հերթ չէին տալիս։

Տպել
8691 դիտում

ՀՀ համար սկզբունքային է ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը

Փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր. ԱԱԾ տնօրենն ընդունել է վրաց գործընկերոջը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

Գյումրու շուկայում ՊՆ նշագրումով օճառ է վաճառվում. խնդրով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը

Լարսի անցակետը մայիսի 26-ի ցերեկը փակ է լինելու. զգուշացում

Ծրագրային 46 հայտ, շուրջ 1.9 մլրդ. դրամ. կառավարությունում քննարկել են սուբվենցիայի հայտերը

Անցումային արդարադատությունը քրեական եւ քաղաքացիական գործերի վերաբացում անելու մասով էքստրա գործիքներ չունի․ Վարդապետյան

45 մլն 26 հազար դրամ, 55 հազար դոլար. դատավոր Արման Թովմասյանի ունեցվածքը

Չեմ կարծում, որ վեթինգի իրականացումը նվաստացուցիչ է․ իրավաբան Կարեն Զադոյան

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ազատվել է աշխատանքից. պաշտոնական

Անցումային արդարադատությունը ապօրինի կուտակված ունեցվածքին վերաբերելու է առավել մե՞ղմ, թե՞ գործելու են կոշտ մեխանիզմներ

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Զելենսկիի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է ցանկանում

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո սուր վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)

Թաքցնելու բան չունենք Հայաստանից՝ անգամ ԼՂ հարցում. Ղազախստանի դեսպան

Թերեզա Մեյը հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին

Լուսաբացի ողբերգությունից Բասենն ուշքի չի գալիս (լուսանկարներ)

Անցումային արդարադատությունը «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ․ Արարատ Միրզոյան

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան

ԱՄՆ-ը քննարկում է Մերձավոր Արեւելքում հավելյալ ուժեր տեղակայելու հարցը