Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հետաձգել է խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու հարցով քվեարկությունը:

«Երեք օրվա ընթացքում ես ուշադիր հետևում եմ գործարքի վերաբերյալ բանավեճերում հնչող կարծիքներին: Մտահոգություններ են մնացել սահմանային հարցերի վերաբերյալ: Այս ձեւով գործարքը չի կարող հաստատվել խորհրդարանի կողմից: Ես հետաձգում եմ դրա վերաբերյալ քվեարկությունը», - հայտարարել է նա Համայնքների պալատում՝ առանց քվեարկության նոր օր հայտնելու:

Հինգշաբթի օրը նա պատրաստվում է մեկնել Բրյուսել, որտեղ ԵՄ առաջնորդների հետ քննարկելու է գործարքի որոշ մանրամասներ: Համաձայնագրի ավելի վաղ ներկայացված տեքստի դեմ արտահայտվել էին պալատի անդամների գրեթե երկու երրորդը: Մեյը նշում է, որ պատրաստ է այս հարցով փոխզիջման գնալ:

«Ես փոխզիջում եմ ցանկանում: Brexit-ը տեղի չի ունենա առանց փոխզիջման: Եթե ցանկանում եք ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի, ապա ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ՝ դա նշանակում է, որ ձեր երկիրը զգալի վնասներ է կրելու», - ասել է Մեյը խորհրդարանում:

Տպել
630 դիտում

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

«Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության». սպանված ոստիկանի այրին դեմ էր Բիլյանին ազատելու միջնորդությանը

Փոխնախագահ ընտրելիս հաշվի առնվե՞լ է, որ ԼՀԿ-ն ապրիլին փողոց դուրս չի եկել. մեկնաբանում է ԱԺ փոխխոսնակը

Հույս չունենաք. նախագահները կատակ են արել

Փորձված մեթոդով. ռազմավարություն «նեղ կռուգի» համար

Բա ոնց կլներ. «Օրինաց երկիրն» օրենքից դո՞ւրս է

Գագիկ Մելիքյանի քենակալ, Պառավաքարի գյուղապետը նախկին գյուղապետարանի շենքը օտարե՞լ է իր եղբորորդուն

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից