Ֆրանսիացիների մեծ մասը գոհ է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից․ հարցում

Ֆրանսիացիների մեծ մասը գոհ է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից եւ կողմ են բողոքի ակցիաների դադարեցմանը։ Այս մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները։

Հարցման արդյունքները հրապարակել է LCI հեռուստաալիքը, համաձայն որոնց՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն:

«Ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին»,- վկայում են հարցման տվյալները: Նշվում է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս:

Հատկանշական է, որ կարծիքները կիսվել է Մակրոնի ելույթի համոզիչ լինելու վերաբերյալ։ Հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը ոչ համոզիչ է համարել, իսկ 49 տոկոսը հավատացել է Մակրոնի խոսքին:

Հարցումն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահի ելույթի հեռարձակումից անմիջապես հետո, որին մասնակցել է 18-ից բարձր տարիքի 991 մարդ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին: Պատճառը երկրում «անթեւ դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն են, որոնց մեկնարկից ի վեր ձերբակալվել է արդեն ավելի քան 4000 մարդ: «Դեղին անթեւ բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:

Մակրոնը դատապարտել է բռնությունները, որոնք գրանցվում են բողոքի ակցիաների ժամանակ, նշել, որ այդ հանցանքները արդարացնել հնարավոր չէ: Նախագահ Էմանուել Մակրոնը նաեւ համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը, համաձայնել է նաեւ ավելացնել նվազագույն աշխատավարձերը:

Մակրոնը խոստացել է դրանք ավելացնել 100 եվրոյով, բարձրացումը ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարին: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթեւ բաճկոններին», որոնց միացել են ուսանողներ, ինչպես նաեւ մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից:

Տպել
716 դիտում

Դեպքի օրը սպանված ոստիկանը խոսել է համածառայակցի հետ՝ թե ինչ կարճ է կյանքը. վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Առաջարկում ենք կուսակցությունների հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, հրապարակել նրանց ցուցակը

Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Կարող ենք պատասխանել բոլոր զրպարտանքներին, բայց գործով կատարվում է նախաքննություն եւ կսպասենք. Հանրապետական ծննդատուն

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը