Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները. Նավասարդյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը դադարեցնում է համար 7 եւ 17 երթուղիների սպասարկման իրավունքը: Պատճառն այն է, որ այս երկու միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել:

«Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ իրենց փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները: Որովհետեւ ենթադրենք՝ 17 համարի երթուղին աշխատում է Կոմիտասով, Հարավարեւմտյան թաղամասով եւ դուրս էր գալիս դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

Այդ հատվածում` մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանը բազմաթիվ երթուղիներ են աշխատում կարող են օգտվել այդ երթուղիներից: Իսկ «Զվարթնոց» օդանավակայան գնում են 2 երթուղի՝ մեկը Երեւան քաղաքի 18 համարի միկրոավտոբուսային եւ մյուսը տրանսպորտի նախարարության կողմից սպասարկվող երթուղին է, կարող են օգտվել այդտեղից»,- այս մասին մեր զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Անդրադառնալով 7 համարի երթուղուն՝ Նավասարդյանն ասաց. «7 համարի հետ կապված մենք ունենք Նորքի զանգվածի ուղղությամբ բարձրացող ուղեւորների հարց: Այդտեղ որոշակի խնդիր կար. 2 երթուղիներ ունեին, մեկ երթուղին 4-րդ համարի ավտոբուսային երթուղին էր, որի մեքենաքանակն ավելացրել ենք երկու ավտոբուսով, որպեսզի ինտերվալները փոքրանան եւ բնակչությունը կարողանա օգտվել այդ տրանսպորտային միջոցներից:

Իհարկե, մի քիչ խնդիր է առաջացել ուղեւորների համար 9-րդ զանգվածից դեպի 7-րդ զանգված հասնելը, բայց այնուամենայնիվ, մենք արել ենք ամեն ինչ, որ հասնելու դեպքում ինտերվալները փոքր չափով լինեն եւ կարողանան նորմալ գնալ դեպի Էրեբունու զանգված»:

Տպել
1173 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան