«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար  հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ Է. Հ.-ին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու  վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է հիշատակված ապրանքները ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ֆակտուրաները:

Նկարագրված արարքը կատարելու համար «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինս կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
8172 դիտում

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն՝ պահվող մի շարք ռազմագերիների մասին

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց