Կաշառք եւ խոշոր չափերի վատնում. Երեւանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ  քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել առերեւույթ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երեւանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ  դոլար կաշառք: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Բացի այդ, թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի եւ հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս  է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերեւույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1886 դիտում

Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ ՀՀ-ում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք է ընթանում

Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը (տեսանյութ)

Հայկ Խանումյանն Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով գործով Հայաստանի կառավարությունից տեղեկատվություն է պահանջել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին

Ինչու 2008-ին Ս. Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու բյուջե չվերադարձրեց թալանված միլիարդները

6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարարի խորհրդականներն այցելել են հիվանդանոց

Երեւանում դանակահարված 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Թալին-Լանջիկ-Մաստարա ճանապարհին, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Լոռու մարզի Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայկական լեռնաշխարհի ամբողջ հարստությունը՝ «Թեյան» հայկական թեյերի փոքրիկ տուփերում (տեսանյութ)

Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է