Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Երեւան քաղաքի Վրացական փողոցի 9 հասցեում բնակվող Արեգնազան Սողոմոնյանը ցանկանում է շենքի վերջին՝ 7-րդ հարկի իր բնակարանի ձեղնահարկն ու կտուրը սեփականաշնորհել եւ շինարարություն իրականացնել, սակայն շինթույլտվություն ստանալ նրան ոչ մի կերպ չի հաջողվում:

Թիվ 9 շենքի 68 բնակարանի սեփականատեր Արեգնազան Սողոմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրելով շատ փոքրիկ՝ մեկ սենյականոց բնակարանում, ցանկացել է սեփականաշնորհել ձեղնահարկն ու կտուրը եւ դրա հաշվին փոքր-ինչ մեծացնել բնակարանը:

«Իմ հարեւաններից շատերն են այդպես արել, եւ դա Հայաստանում ընդունված ձեւ է, ինչը ցավոք սրտի, մի քանի տարի է՝ ինչ ինձ չի հաջողվում: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին աշխատողը շատ կոպիտ ձեւով, անգամ ասելիքս չլսելով, ինձ ասաց, որ հարեւաններիցս գնամ ճշտեմ, թե ինչպես են թույլտվություն ստացել: Հարեւաններիցս մեկն էլ ասաց, որ ժամանակին 3 հազար դոլար է տվել, շինթույլտվություն ստանալու համար»,- պատմեց քաղաքացի Սողոմոնյանը:

Արեգնազան Սողոմոնյանը հայտնում է, որ կադաստրից համապատասխան փաստաթուղթ տրամադրելու համար բնակիչներից մոտ 70 հոգու համաձայնություն են իրենից պահանջել եւ ամեն բնակարանի դիմաց 1000 դրամ վճարում (ընդհանուր 70 հազար): Գումարն անտրտունջ վճարել է, սակայն շենքի բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը ձեռք բերել վերջինս ոչ մի կերպ չի հաջողվում: Նրանց մի մասն այլեւս Հայաստանում չի ապրում եւ հնարավոր չի եղել կապ հաստատել: Թաղամասում բազմաթիվ են վաղուց փակված դռները:

Ասում է՝ պատրաստ է 70 հազար դրամը վճարել, սակայն համաձայնագրեր ձեռք բերել չի կարողանում: Օրինական շինթույլտվություն ստանալու համար Արեգնազան Սողոմոնյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ կրկին մերժվել նույն պատճառաբանությամբ:

Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից Արեգնազան Սողոմոնյանին պատասխանել են, որ համաձայն ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի մայիսի 18-ի  N912-Ն որոշման 28-րդ կետի՝ դիմումին հնարավոր կլինի ընթացք տալ շենքի բոլոր բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ցանկն ունենալուց հետո:

Ըստ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության՝ փաստաթուղթը պետք է տրված լինի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման կողմից եւ բնակիչների գրավոր համաձայնությունը՝ վավերացված լիազոր մարմնի կողմից: Արեգնազան Սողոմոնյանն այս խնդրով դիմել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանին, նամակի միջոցով խնդրել ուղղություն տալ, թե նման պարագայում ինչ կարելի է անել:

«Հայկական ժամանակ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքացին որեւէ այլընտրանք ունի օրինական կերպով շինարարություն սկսելու եւ առանց նշված 70 անձանց գրավոր համաձայնությունը ներկայացնելու:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Հակոբ Կարապետյանը փոխանցեց, որ Արեգնազան Սողոմոնյանին տրված (վերը նշված) պատասխանին ավելացնելու ոչինչ չունեն: Նշեց, որ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունն առաջնորդվել է օրենքով սահմանված կարգով: Ըստ Հակոբ Կարապետյանի՝ քաղաքացու բողոքն իսկապես արդարացված է, սակայն անգամ բացառության կարգով ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ դա կլինի օրենքի խախտում:

Տպել
2294 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի