Թուրքիան չի փոխել դիրքորոշումը. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցությունները կրկին ակտիվացել են: Դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ առանց նախապայմանների։

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան եւս դրան պատրաստ է»,– ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։

Հաջորդ օրը հնչել է թուրքական կողմի պատասխանը, որը ոչ մի անակնկալ չէր պարունակում: Ադրբեջանական Trend լրատվականի միջոցով Թուրքիայի նախագահի աշխատակազմից մեկնաբանել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը:

«Թուրքիան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կողմնակից է, իսկ առանց օկուպացված ադրբեջանական տարածքների վերադարձի՝ տարածաշրջանում կայություն չի կարող հաստատվել», - հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ չմոռանալով ընդգծել, որ «Հայաստանը պետք է հրաժարվի 1915 թ. դեպքերի հետ կապված պահանջներից»:

Հայ-թուրքական հարաբերություններին է անդրադարձել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Երեւանում գտնվող թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս հարցում մենք կարծես միայնակ ենք։ Հայ-թուրքական հարաբերություններն առանձին են: Դրանք այլ թեմաների հետ կապելը՝ նախապայման: Երբ հարցը հասնում է նախապայմաններին՝ դրանք կարող են առաջանալ նաեւ մյուս կողմի մոտ, ուստի դա հարեւանների միջեւ հարաբերություններ հաստատելու հաջող ճանապարհ չէ», -  ասել է Մնացականյանը` հավելելով, որ Հայաստանը կատարել է իր քայլը:

Հեղափոխությունից հետո հայ-թուրքական հարաբերություններին առաջին անգամ անդրադարձ եղավ մայիսի 9-ին, երբ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Այդ ժամանակ պաշտոնական Անկարան նույնատիպ պատասխան էր տվել. վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, որ «Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից»: Այն, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք պաշտոնապես որեւէ տարածքային պահանջ չի դրել Թուրքիայի առջեւ` Յըլդըրըմին, թերեւս, հետաքրքիր չէր:

Ինչ վերաբերվում է փակ սահմանին, ապա դրա պատասխանատուն հենց Թուրքիան է, ինչը նա մասնակիորեն ընդունում է: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը զետեղված է արտաքին գերատեսչության կայքում: Դրա համաձայն՝ «1993 թ. Հայաստանի կողմից ադրբեջանական Քելբաջարի շրջանի գրավման հետեւանքով Թուրքիայից Հայաստան ուղղակի առեւտուրը, ցամաքային եւ օդային հաղորդակցությունը դադարեցվել են եւ սահմանը փակվել է»:

Հարկ է նշել, սակայն, որ դեռեւս մինչեւ Քարվաճառի ազատագրումը՝ 1991 թ. դեկտեմբերից սկսած, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սահմանը փակ է եղել: Սահմանային անցակետերը բաց էին միայն հումանիտար օգնության տեղափոխման համար: Տարբերությունն, ըստ էության, նախապայմանների առաջնահերթության մեջ է: Եթե մինչեւ 1993 թ. հայոց ցեղասպանության եւ դրա միջազգային ճանաչման հետ կապված պահանջների դադարեցումը, Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարումը եւ արցախյան հակամարտության կարգավորումը նույն հարթության վրա էին, ապա 1993թ.-ից հետո Արցախի հարցը առաջին պլան մղվեց: Դա արվեց «մեկ ազգ՝ երկու պետություն» տրամաբանության շրջանակներում եւ կրում էր ավելի շատ խորհրդանշական բնույթ: Թուրքիան այդ քայլով դեմոնստարտիվ կերպով իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Այլ կերպ ասած, եթե չլինի Արցախի խնդիրը՝ Թուրքիան այլ պատճառներ կգտնի սահմանը փակ պահելու համար:

Այժմ տեսանելի ապագայում հայ-թուրքական սահմանների բացման, կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման որեւէ նախադրյալ չկա: Կողմերի դիրքորոշումները ակնհայտ ցույց են տալիս, որ տարբեր են ինչպես նպատակները, այնպես էլ դրանց հասնելու ճանապարհները: Հայաստանի համար կարեւորը հարաբերությունների կարգավորումն է, իսկ Թուրքիայի նպատակը այդ գործընթացից հնարավորինս շատ օգուտ քաղելը՝ հնարավորության դեպքում նաեւ «եղբայրական Ադրբեջանի» համար:

Այդուհանդերձ, այն, որ հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը, մեղմ ասած, քիչ հավանական է, չի նշանակում, որ պետք է դադարեցնել հայկական կողմից առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը:

Տպել
6130 դիտում

Մեկնարկել է «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնած միասնության ավտոերթը՝ դեպի Արցախ

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծին

Մենք ամբիցիոզ ենք. ասում է ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանը

Գործելաոճ. ահաբեկում են նաեւ սփյուռքահայի

Լավ են անում. ինչո՞ւ են նորոգում ԿԸՀ-ն

Փարթին շարունակվում է. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Բաքուն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել «Известия» թերթի՝ Արցախ այցելած ռուս լրագրողին

Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

Գյումրու շուկայում ՊՆ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ լինել. ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Գառնիկ Բադալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Տաջիկստանում

Համոզված ենք՝ կհաջողվի ձևավորել վստահելի դատական համակարգ. վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Ուժգին քամին քշել է Զույգաղբյուր գյուղի խանութի տանիքը, վնասել ապրանքն ու ցուցափեղկերը

Եթե Ջուլիետին չտեսնեի, գուցե այս պիեսը չբեմադրեի. Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կմեկնի Ուզբեկստան