Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը հաղորդագրություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն,  Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։

ՄԹ կառավարությունն ուրախ է, որ որպես միջազգային կոնսորցիումի անդամ սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

«Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։

Տպել
2405 դիտում

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը

Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո. ՀՖՖ-ն հայտնում է՝ ինչպես ձեռք բերել

Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ որոշակի հարցեր են առաջացրել. ՊԵԿ