Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

12/12/2018 schedule22:25

Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։

Այս մասին ասված է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարության մեջ:

«Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր։

Ձևավորվել է Ազգային Ժողով, որը համալրված է հռչակագրային կամ գործնական մակարդակում առավել լիբերալ գաղափարներ կրող ուժերով։ Ազգային Ժողովում գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքում բանավեճերը լինելու են առավելապես անձերի միջև երկխոսության և փոխադարձ քննադատության շուրջ, և ոչ թե քաղաքական-գաղափարախոսականի, իսկ իրական քաղաքական բանավեճը կրկին ծավալվելու է խորհրդարանի պատերից դուրս՝ փողոցում կամ այլ ձևաչափերում։

Մենք հավատում ենք, որ միմիայն բազմակարծության և քաղաքական-գաղափարախոսական քննարկումների դաշտում կարող է ձևավորվել արդարություն յուրաքանչյուրի համար։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հռչակած օրակարգին, և գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական, համակարգային փոփոխությունների ճանապարհով է կարելի հասնել ցանկալի արդյունքին։ Այդ նպատակի համար շարունակելու ենք գործել, ընդլայնվել, նոր համախոհներ գտնել՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Ողջունելով Ազգային ժողովի պատգամավոր լինելու վստահությանն արժանացած հեղափոխական մեր ընկերներին, հույս ենք հայտնում, որ նրանք Ազգային ժողովի պատերի ներսում էլ կշարունակեն հեղափոխության արժեքների տարածման և հին քաղաքական համակարգի մերժման գործը, ինչի շուրջ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ», ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Տպել
8602 դիտում

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայակա ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ