«Սպայկա»-ն գումարը չի տվել, վարկ եմ վերցրել, որ գյուղացիների պարտքը տամ. քաղաքացուն «գցե՞լ» են

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն է այցելել Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Ժիրայր Մարտիրոսյանը: Նրա խնդիրն ունի արդեն 5 տարվա պատմություն:

Բանն այն է, որ 2013 թվականի ամառը «Սպայկա» ընկերության տնօրինության ներկայացուցիչներն այցելել է Ջրաշեն համայնք, որպեսզի այդտեղից ծիրան մթերեն: Քանի որ այդ տարի ծիրանը շատ առատ է եղել, իսկ ընկերությանն էլ շատ բերք էր հարկավոր, ընկերությունն ու գյուղացիները պայմանավորվել են, որ բերքը տրամադրելու են միայն Սպայկային՝ 1 կիլոգրամը՝ 500 դրամով եւ կանխիկ գումարով: Ընկերության եւ գյուղացիների միջեւ կապող օղակ  էր դարձել մեզ դիմած Ժիրայր Մարտիրոսյանը, այլ կերպ ասած՝ նա միջնորդի դեր էր ստանձնել եւ յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ծիրանի դիմաց մատակարարը տրամադրել է 50 դրամ:

Մատակարարումը տեւել է մոտ 6 օր: Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից «Սպայկա» ընկերությունն իրեն տվել է գումարի մի մասը, որպեսզի գյուղացիներին տա, իսկ մյուս մասը պետք է տային վերջում` վերջնահաշվարկ անելուց հետո:

Վերջին անգամ Ջրաշեն գյուղից 2013 թվականի հունիսի 22-ին ընկերությունը մթերել է 70 տոննա եւ այլեւս չի մթերել: Մարտիրոսյանը պատմեց, որ դրանից հետո ինչքան զանգահարել է, որպեսզի վերջնահաշվարկ կատարեն, իրեն պատասխանել են, թե քաղաքում չեն: «Ամբողջ գործընթացի ժամանակ աշխատել եմ ընկերության մատակարարման բաժնի պետ Երվանդ Ալեքսանյանի հետ»,- նշեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը կանխազգացել է, որ գումարը չեն ցանկանում տալ եւ գնացել է ընկերության հաշվապահ Հովհաննես Աղեկյանի հետ հանդիպելու: Աղեկյանը նրան տրամադրել է ակտ, որտեղ նշված էին մթերման տվյալները: «Նկատեցի, որ աշխատանքի 3-րդ օրվա տված 6 մլն-ը 8 մլն են գրել: Ասացի, որ սխալ է, սակայն Աղեկյանն ինձ ասաց, որ իրեն այդ տվյալներն են տվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Ժիրայր Մարտիրոսյանը դրանից հետո զանգել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, սակայն Ղազարյանն ասել է, որ ինքը գործ չունի այդ ամենի հետ՝ նշելով. «Երվանդի հետ եք աշխատել, նրա հետ լուծեք ձեր խնդիրը»:

Մարտիրոսյանը նշեց, որ մի քանի օր անց հաջողվել է հանդիպել նաեւ Երվանդ Ալեքսանյանի հետ: «Երվանդը աշխատակիցների հետ ինձ սպառնացել է, ասել է՝ 1 մլն 168 հազար դրամ ենք պարտք: Ընթացքում 1 մլն-ը տվել է, իսկ մնացածը՝ չէ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ դրանից հետո զանգել է Երվանդ Ալեքսանյանին, իսկ նա հեգնանքով խորհուրդ է տվել դատարան դիմել կամ «գողականների»:

«Հետո Երվանդի հետ լուրջ մարդիկ հանդիպեցին, ինձ էլ կանչեցին: Երվանդը արդարանում էր, ասում էր՝ ես բան չեմ կարող անել, քանի որ ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,- պատմեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ այն ժամանակ հանդիպել է նաեւ ներկայիս վարչապետ, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաշինյանը եկել է մեր գյուղ, ծանոթացել է խնդրին, ասել է, որ իր պատգամավորական լիազորությունները թույլ չեն տալիս ինչ-որ բան անել, սակայն խորհուրդ է տվել խնդիրը բարձրաձայնել մամուլով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, որտեղ երեւում էր, որ նա ոստիկանությունում բողոք է գրել խնդրի հետ կապված, սակայն բողոքը մերժվել է, քանի որ հիմնավոր փաստաթղթեր չեն եղել: Նա նշեց, որ պայմանավորվածությունները հիմնականում բանավոր են եղել, այդ իսկ պատճառով փաստաթղթեր չի ունեցել:

«Մինչեւ հիմա խնդիրը լուծված չի: Վարկ եմ վերցրել, գյուղացիների պարտքը տվել եմ, մնացել է մեկինը: Հիմա ֆինանսական լուրջ խնդիրներ ունեմ, տունս գրավի տակ է»,- ասաց Ժիրայր Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ ըստ պայմանավորվածության, իրենց պետք է տային 3 մլն 600 հազար դրամ: Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ Մարտիրոսյանը պահանջում է, որ գործը քննվի եւ իր գումարը հետ վերադարվի՝ հավելելով, որ քննության ժամանակ կարող է իր ասածներն ապացուցել:

Տպել
2356 դիտում

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը