Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

13/12/2018 schedule16:58

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը: Այս մասին ասվում է Հայաստանի համայնքների միության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Համաժողովին մասնակցեցին համայնքների աշխատակազմերի քարտուղարներ եւ հարյուրավոր համայնքային ծառայողներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարեց՝ համայնքային ծառայողները, աշխատակազմերը բուն տեղական ինքնակառավարման կրողներն են այնպես, ինչպես քաղաքական մարմինները. «Տեղական ինքնակառավարումը, ըստ էության, արժեզրկվել է հասարակության աչքում: Սա նշանակում է, որ մենք կրկնակի ավելի ջանքեր պիտի գործադրենք, որ փորձենք տեղական ինքնակառավարման հեղինակությունը վերականգնել, եւ դա պիտի արվի նաեւ համայնքային ծառայության միջոցով՝ ուժեղացնել համայնքային ծառայության դերակատարությունը եւ′ բնակիչների, եւ′ արտաքին աշխարհի համար»: Էմին Երիցյանը շեշտեց՝ 2004-ից՝ համայնքային ծառայության համակարգ ներդնելուց ելել են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հայտնի դրույթից, որ տեղական իշխանություններն ինքնուրույն են ձեւավորում իրենց ադմինիստրացիաները. «Սա վերաբերում է նրան, որ պետությունը կարող է կարգավորիչ դեր ունենալ, բայց չպետք է միջամտի»:

ՀՀ ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Արփի Բարսեղյանն ասաց, որ այժմ նախարարությունը կանգնած է երեք մեծ օրենքների նախագծերի իրականացման կիրարկման շեմին եւ այստեղ կարեւոր է համայնքային ծառայողների ակտիվությունը. «Մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություն, որ համայնքային ծառայողն իրավունք ունենա ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում կատարել այլ վճարովի աշխատանք, ինչն արգելված է քաղաքացիական ծառայողին: Համայնքային ծառայության օրենքի նախագծով առաջարկել ենք ինչպես քաղծառայության ոլորտում, համայնքային ծառայության ոլորտում եւս ունենալ պաշտոնների բարձրագույն խումբ»:

Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուս Առաքելյանը նկատեց`շատ դեպքերում համայնքային ծառայողներն առնչվում են փակուղային իրավիճակների հետ համայնքային ծառայության օրենսդրության բացերի կամ հակադրությունների պատճառով: Արուս Առաքելյանը հավելեց. «Համայնքային ծառայողներն ապահովում են տեղական ինքնակառավարման մարմիններին իրականացրած լիազորությունները: Վերջին տարիներին բազում օրենսդրական փոփոխություններից հետո նրանց վերապահված են բազում գործառույթներ, որոնց իրականացումը կատարում է աշխատակազմը, բայց դա որեւէ կերպ չի անդրադառնում համայնքային ծառայողների աշխատավարձի վրա»:

Համաժողովի ընթացքում քննարկում ծավալվեց համայնքային ծառայության ոլորտի քաղաքականություններին, առկա խնդիրներին ու հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:

Քննարկվեց նաեւ Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգի, խորհուրդ ձեւավորելու հարցը: Համաժողովի ավարտին ընդունվեց Համայնքային ծառայողների համաժողովի հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, ամրագրված է. «Հայաստանի համայնքների միության համայնքային ծառայողների համաժողովը որոշում է ստեղծել համայնքային ծառայողներից բաղկացած ներկայացուցչական մարմին՝ խորհուրդ, պահպանելով մարզերի համաչափ ներկայացվածության սկզբունքը: Լիազորում է վերջինիս մշակել Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգ, մինչեւ հաջորդ համաժողովի անցկացումը հանդես գալ համայնքային ծառայողների համաժողովի անունից։ Համայնքային ծառայողների համաժողովի խորհուրդը կոչված է պաշտպանել եւ ներկայացնել համայնքային ծառայողների շահերը, ինչպես Հայաստանի համայնքների միության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս: Համայնքային ծառայողների ներկայացուցչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու, ի թիվս այլոց, համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի, նրանց սոցիալական երաշխիքների եւ իրավական պաշտպանվածության հետ կապված հարցերը»:

Տպել
1676 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ