Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի՝ 43-ամյա բնակչին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, 2018թ. մարտ ամսին ապօրինի ձեռք է բերել, պահել եւ իրացրել 0,02 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր այլ դրսեւորումների վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, տարբեր անձանց իրացնելու նպատակով, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել եւ իր տանն ապօրինի պահել 0.08 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ 0,045 գրամ քաշով, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբ եւ խոշոր չափերի՝ 0,034 գրամ քաշով, «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1975 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) եւ 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
424 դիտում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ եւ ԱՄԷ-ի միջեւ կստորագրվի շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է

ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Նախագահը հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են