Երևան
14 °C
Դեկտեմբերի 4-ին Reuters լրատվական գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ամերիկյան Exxon Mobil եւ Chevron նավթագազային կորպորացիաները պատրաստվում են վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում իրենց մասնաբաժինները եւ լքել Ադրբեջանը:
1994 թ. սեպտեմբերին կնքվել էր «Դարի գործարք» անվանումը ստացած պայմանագիրը, որով աշխարհի 8 երկրների 11 ընկերություններ համաձայնություն էին տվել Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ: Exxon Mobil եւ Chevron ընկերությունները վերջինն էին, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ն. մինչ օրս երեք ամերիկյան ընկերություն արդեն լքել էին ադրբեջանական շուկան:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Chevron ընկերությունը պատրաստվում է վաճառել ոչ միայն հանքավայրում, այլ նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասնաբաժինը:
Երկու ընկերություններն էլ հրաժարվել են մեկնաբանել շրջանառվող լուրերը: Դրանք առանց մեկնաբանություն է թողել նաեւ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարել է, որ «ExxonMobil-ը եւ Chevron-ը հանրային ընկերություններ են, որոնք գործարար եւ ներդրումային որոշումներ են կայացնում ինքնուրույն՝ բաժնետերերի շահույթը մեծացնելու համար»: Պաշտոնական տեղեկատվության սղությունը եւ նավթային ընկերությունների լռությունը հիմք է հանդիսացել բազմաթիվ վարկածների առաջացման համար:
Ադրբեջանական մամուլում գերակշռող են ներքին լսարանին ուղղված, հանգստացնող բնույթ կրող վերլուծությունները: Դրանց հիմնական ուղերձն այն է, որ ներկայումս ամերիկյան ընկերությունների համար ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում թերթաքարային նավթը եւ դրա արդյունահանումը ԱՄՆ-ում: Իբր դա միակ պատճառն է, որով ամերիկյան ընկերությունները լքում են ադրբեջանական շուկան. «Ամերիկացիների հեռացումը Ադրբեջանից զուտ առեւտրային գործարք է»:
Հարեւան երկրի մամուլում շրջանառվում է նաեւ այլ վարկած, որի համաձայն՝ ադրբեջանական իշխանությունները այն աստիճանի են ճնշել արտասահմանյան գործարարներին, որ վերջիններս ստիպված լքում են ադրբեջանական նավթային ոլորտը: Շեշտադրումը, սակայն, այն բանի վրա է, որ ադրբեջանական իշխանություններն ուժեղ են եւ ի զորու են ամերիկյան կորպորացիաներին պայմաններ թելադրել: Ինչ վերաբերվում է վարկածի ընդհանուր գծին, ապա դրա օգտին կխոսի SOCAR-ի կողմից ամերիկյան ընկերությունների մասնաբաժինների ձեռքբերումը:
Չի բացառվում, թեեւ քիչ հավանական է, որ ամերիկյան ընկերությունները հեռանալու մասին տեղեկատվությունը հատուկ են դրել շրջանառության մեջ՝ նշված հանքավայրում մյուս ընկերությունների բաժնետոմսերի գները իջեցնելու եւ հետագայում դրանք ձեռք բերելու նպատակով:
Ամենահավանական տարբերակն այն է, որ շուրջ քառորդ դար առաջ «Դարի գործարքը» կնքած ամերիկյան ընկերությունների սպասելիքները չեն արդարացել հեռանկարների առումով: Բանն այն է, որ, թեեւ պաշտոնական ադրբեջանական տեղեկատվության համաձայն՝ հանքավայրի պաշարները պետական գաղտնիք են՝ արեւմտյան փորձագետները նշում են, որ պաշարները կավարտվեն արդեն հաջորդ տարվա ընթացքում: Բացի դրանից, ըստ ադրբեջանական տվյալների, պարբերաբար տեղի է ունենում եկամտի վերահաշվարկ՝ Ադրբեջանի օգտին:
Ինչեւէ, դրդապատճառներից խոսելիս, հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, չի կարելի շրջանցել նաեւ անվտանգային գործոնները: Քիչ հավանական է, որ ամերիկյան ընկերություններին վախեցրել է արցախյան հակամարտությունը: Պետք չէ մոռանալ, որ «Դարի գործարքը» կնքվել է 1994 թ.` զինադադարից մի քանի ամիս անց, իսկ դրանից հետո մեկ անգամ չէ, որ Արցախի շուրջ սրացումներ են տեղի ունեցել՝ որոնք կիզակետին հասան 2016 թ. ապրիլին: Այդպիսով, Ադրբեջանից հեռանալու «արցախյան» առիթներ ամերիկյան ընկերությունները շատ են ունեցել:
Մտավախություններ կան, որ ամերիկյան ընկերությունները հեռանում են Ադրբեջանից մոտալուտ ԱՄՆ-Իրան հնարավոր ռազմական առճակատման վտանգից: Նման հեռանկարի պարագայում հենց Ադրբեջանն է ամերիկյան պլացդարմ հանդիսանալու ամենահավանական թեկնածուն: Այդ պարագայում իրանական պատասխանը հետեւելու է Ադրբեջանի տարածքին: Այս քիչ հավանական տարբերակը, այդուհանդերձ, եւս չի կարելի բացառել:
Ինչեւէ, եթե շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա այն պահին, երբ դրանք պաշտոնական հաստատում ստանան, Ադրբեջանը կորուստներ է ունենալու ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով: Ըստ էության, Բաքուն ազդեցության երկու ծանրակշիռ լծակ է կորցնելու՝ ամերիկյան նավթային ընկերությունների տեսքով:
Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը փորձելու է հետաքրքրել նոր ներդրողների, եւ այս առումով շատ բան է կախված նաեւ ռուսական ընկերություններից. որքանով նրանց կհետաքրքրի ազատվող տարածքը: Իրականում, Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը պարզություն է պահանջում: Կախված ամերիկյան ընկերությունների հեռանալու իրական դրդապատճառներից՝ իրավիճակն ու հեռանկարները կարող են կտրուկ փոխվել:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ