Պաշտոնանկությունների շքերթը կապ ունի՞ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած «փոխհրաձգությունների» հետ

Մի քանի օր է՝ Արցախի հանրապետության առանցքային պաշտոնյաների պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառվում: Խոսքը, մասնավորապես, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Ի դեպ, վերջին երկուսը Արցախի ազգային հերոսներ են:

Պաշտոնանկությունների մասին լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ Երեւանում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Վարչապետի եւ նախագահի աշխատակազմերը հայտարարություններով հանդես եկան, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն շրջանառվեցին տեղեկություններ, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նախընտրական քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին հնչեցրած հայտարարությունները:

Արդյո՞ք քննարկվել են ՀՀ-ում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտարարությունները եւ ճի՞շտ է տեղեկությունը, որ Արցախում պաշտոնանկությունների շքերթը պայմանավորված է այդ հայտարարությունների հետ. «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց. «Այն հարցերը, որ քննարկվել են, շատ կարեւոր են արտաքին, ներքին քաղաքականության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում: Կարծում եմ, որ սա ինքնին տարբեր հարցերի պատասխաններ է տալիս: Բավարարվեք այդ պաշտոնականով: Ես կարծում եմ, որ այդ հարցերին մենք չպետք է կրկին անդրադառնանք, աժիոտաժ մտցնենք Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ, քանի որ միասնականությունը բոլորիս համար գերագույն արժեք է: Մենք չպետք է մոռանանք, որ ունենք հակառակորդներ, բայց թող նրանք չուրախանան, թե կարող է Հայաստանի եւ Արցախի միջեւ սեւ կատու անցնել»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բավականին սուր քննադատություններ էր հնչեցրել Արցախի մի քանի պաշտոնյաների մասին եւ նշել էր, որ Արցախի նախագահից պարզաբանումներ է ուզելու: Բանն այն է, որ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը թավշյա հեղափոխությունը կարեւոր էր համարել Արցախյան ազատամարտից: «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել էր Միքայելյանը: Այս հայտարարությունը առիթ էր հանդիսացել, որ ԱՀ-ի պաշտոնյաները քննադատական կարծիքներ հնչեցնեին: 

Տեղեկություններ կան, որ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը հենց այդ պատճառով է պաշտոնանկ արվում: Ի դեպ, նրա մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մի գրառում էր կատարել, որը դիտարկվեց որպես Մնացականյանի տեսակետ: «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երեւույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Աշխատե՛ք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,- գրել էր Հասրաթյանը, սակայն մեկ օր անց այդ գրառումը ջնջվեց։

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Լեւոն Մնացականյանն այս արարքի համար է պաշտոնանկ արվում, Դավիթ Բաբայանը հերքեց, իսկ պաշտոնանկության մասին նշեց. «Եթե լինում են հրամանագրեր, ապա մենք տարածում ենք եւ հանրությանը տեղեկացնում ենք»:

Տեղեկություններ ստացանք նաեւ, որ Բակո Սահակյանին Երեւան Նիկոլ Փաշինյանն է հրավիրել եւ քննարկման առանցքում հենց պաշտոնանկություններն են եղել: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե՝ ու՞մ նախաձեռնությամբ է հանդիպումը կայացել: «Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ երկու հայկական հանրապետությունների ղեկավարները հանդիպում են: Շատ նորմալ հանդիպումներ են եղել, ջերմ, գործնական, նորմալ է ամեն ինչ, խնդիր չկա: Մենք չպետք է աժիոտաժ անենք, շահարկենք: Երկու ղեկավարները պարբերաբար հանդիպում են: Երկու երկրների ղեկավարները հաճախակի են հանդիպում, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Սա մեկ երկրի երկու զավակների հանդիպում էր»,- պատասխանեց նա:

Հարցին՝ Արցախի ՊԲ հրամանատարի փոփոխությունը ցնցումների առիթ կդառնա՞, թե՞ ոչ, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում ցնցումներ, բարեբախտաբար Արցախը կայուն երկիր է եւ ընդհանրապես ես ցնցում հասկացությունը չեմ ուզում օգտագործել: Ի՞նչ ցնցման մասին է խոսքը, նախ եւ առաջ նման հրամանագիր չկա: Արցախի ՊԲ-ն շատ հզոր կառույց է, պարոն Մնացականյանը նույնպես ներդրում ունի ՊԲ-ի կայացման, մարտունակության գործում: Նա լավ սպա է, հրամանատար է, կան շատ պատրաստված հրամանատարներ, որոնք մեծ ներդրում ունեն»:

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ իր կամ Արշավիր Ղարամյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ խոսակցություն Բակո Սահակյանի հետ տեղի չի ունեցել: Նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Լեւոն Մնացականյանն ազատվելու է աշխատանքից. Բալասանյանը նշեց, որ այդ մասով հայտարարություն կլինի, քանի որ մամուլի հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում:

Տպել
5203 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին