ՀՀ-ում սոճիները չեն հատվում կամ հատվում են միայն կառավարության որոշմամբ

14/12/2018 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 13-ի համարում

Տնտեսագետները հաշվարկել են, որ համաշխարհային առեւտրաշրջանառության շուրջ 40 տոկոսը կատարվում է դեկտեմբեր ամսին, երբ մարդիկ ծախսում են խնայողությունները ամանորյա գնումների համար: Իսկ ամանորյա գնումների մեջ, գոնե քրիստոնյաների մոտ, առաջին տեղում է ոչ թե խոզի բուդը, այլ տոնածառը: Եվ չնայած քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն Սուրբ Ծննդյան տոներին մարդիկ իրենց տներում զարդարում են արհեստական տոնածառեր, այդուհանդերձ, մենք՝ հայերս, շարունակում ենք բնությանը ոչնչացնելով եղեւնիներ եւ սոճիներ կտրել՝ մի քանի օր մեր բնակակարաններում տեղադրելու համար:

Ազգային մենթալիտետ է, երեւի: Իհարկե, բնապահպանական ու գյուղատնտեսական ոլորտի իշխանությունները վստահեցնում են, որ արդեն 3 տարի Հայաստանում Ամանորի նախաշեմին տոնածառեր չեն հատվում, սակայն արդեն դեկտեմբերի սկզբին Երեւանի փողոցներում կարելի է բնական տոնածառեր հանդիպել: Իհարկե, դեռեւս հատուկենտ վայրերում: Ընդհանրապես, որպես տոնածառեր հատվում են կա՛մ եղեւնիները, կա՛մ սոճիները: Եղեւնիների մասով գրեթե խնդիրներ չկան, քանի որ ՀՀ-ում եղեւնիներ չեն աճում. մեր անտառները հարուստ են (եթե  կարելի է այդպես ասել) միայն սոճիներով, որոնք մինչեւ 2002-ը անարգել վաճառվում էին  Երեւանի փողոցներում:

Սակայն բնապահպանության նախարարի՝ 2002 թվականի գարնանը ընդունած հրամանով արգելվել է Ամանորի նախաշեմին սոճիների հատումն ընդհանրապես, իսկ սանիտարական նպատակներով թույլատրվել է դա իրականացնել աշնանից ոչ ուշ: Այսպիսով, բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը վստահեցնում է, որ 2002 թվականից ի վեր Երեւանում տեղական բնական տոնածառեր չեն վաճառվել: Իսկ վաճառվածները եղել են ներմուծված, որը թույլատրվում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:

Իսկ ապօրինի ծառահատումների եւ վաճառքի դեմ պայքարն, ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ այս տարի, ըստ պրն Սարգսյանի, իրականացվում է հինգ գերատեսչությունների համատեղ ջանքերով: Բացի բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարություններից, այդ պայքարին լծվել են նաեւ ՀՀ ոստիկանությունը, Մաքսային պետական կոմիտեն եւ Երեւանի քաղաքապետարանը: Իգոր Սարգսյանն ասում է, որ երեկվա դրությամբ, ամբողջ Երեւանում հայտնաբերվել է արծաթափայլ եղեւնի վաճառելու ընդամենը մեկ դեպք (1 հատ տոնածառ), որը, ինչպես պարզվել է, ներմուծվել է Գերմանիայից:

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա ըստ տեսչության պետի տեղակալի,  2001-2002թթ. Հայաստանում տարեկան հատվել ու վաճառվել է 50-80 հազար սոճի: Իսկ անցած տարի վաճառվել է արտերկրից (Վրաստանից կամ Եվրոպայից) ներմուծված ընդամենը 190 ծառ, որից 100-ը՝ արծաթափայլ եղեւնիներ (200-400 դոլար արժեքով), մնացածը՝ սոճիներ (մինչեւ 40 հազար դրամ արժեքով): Ինչ վերաբերում է Երեւանի Հանրապետության հրապարակի մայր տոնածառին, ապա ըստ պրն Սարգսյանի, դրա զարդարման համար անհրաժեշտ սոճիները հատվում են ըստ կառավարության հատուկ որոշման: Այս տարի հրապարակի տոնածառի սոճիները հատվել են Հրազդանի անտառտնտեսությունից: Այսպիսով, եթե այս տարի որեւէ տեղ եղեւնի հանդիպեք եւ բիոտոկերով զգաք, որ դա ոչ թե, ասենք, Պիցունդայի, այլ Ստեփանավանի անտառի ծառ է, շտապեք դիմել վերը նշված գերատեսչություններից մեկին:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1066 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը