Հարցում. 93 տոկոսանոց բոյկոտ

14/12/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 13-ի համարում

Միացյալ ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը, որի նպատակն է  ապացուցել, որ նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիները բոյկոտել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ նկարված 1,5 միլիոն մասնակցությունն իշխանությունների զառանցանքի պրոդուկտ է, բավականին հետաքրքիր ընթացք է ստանում: Ընդդիմության ներկայացուցիչները, ընտրելով կոնկրետ ընտրատեղամասեր, որտեղ, ըստ ԿԸՀ-ին տրամադրված արձանագրությունների, իբր «այո»-ների անշլագ է եղել, մտնում են տվյալ ընտրատեղամասի բնակիչների տներն ու վերջիններիս ուղղում մեկ հարց՝ դուք նոյեմբերի 27-ին ընտրատեղամաս գնացե՞լ եք: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ, ըստ արձանագրությունների, գրանցվել է 1500 «այո», ընդդիմության ներկայացուցիչները մտնել են այդ ընտրողների տներն, ու  պարզվել է, որ 1700 ընտրողներից 1300-ը  ընդհանրապես չի մտել ընտրատեղամաս:

Պատկերը նույնն է բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հասցրել են ստորագրություններ հավաքել: Ի դեպ, երեկ արդեն միացյալ ընդդիմության գրասենյակներ էին զանգում ստորագրություններ հավաքող կամավորներն ու տեղեկացնում, որ առայժմ չհրապարակվեն այն ընտրատեղամասերի անունները, որտեղ իրենք աշխատում են, որովհետեւ, ըստ իրենց հասած լուրերի, համայնքապետերին հանձնարարվել է «գործ» սարքել ստորագրություններ հավաքողների նկատմամբ՝ նրանց մեղադրելով բնակիչների տներից բաներ «թռցնելու» կամ այլ հանցագործությունների մեջ՝ սկսված ակցիան տապալելու համար:

«Սկսված ստորագրահավաքի ընթացքում պատկերը պարզապես զարհուրելի է. բոյկոտը եղել է համատարած, եւ նման լկտի թվանկարչություն որեւէ ընտրության ժամանակ չի եղել»,- ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Իսկ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի ձեռքի տակ են բազմաթիվ տեղամասերից ստացված արձանագրությունները, որոնք ամփոփված են եղել նոյեմբերի 27-ին, ժամը 20-ին, այսինքն, ընտրատեղամասերը փակվելուն պես: «Մինչդեռ, նույնիսկ այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրողների թիվը մեծ չէ, արդյունքները հնարավոր է վերջնականապես ամփոփել միայն երկու-երեք ժամվա ընթացքում»,- ասում է Ֆելիքս Խաչատրյանը:

Այսպիսով, երեկվա դրությամբ միացյալ ընդդիմության, մասնավորապես՝ ՀԺԿ-ի, «Հանրապետության» եւ ԱԺՄ-ի կամավորներին հաջողվել էր հավաքել մի քանի հազար ստորագրություն այն ընտրատեղամասերի բնակիչներից, որտեղ արձանագրված է եղել 93 տոկոս «այո»: Մինչդեռ, կամավորների կատարած համայցն ու հավաքած ստորագրություններն ապացուցում են, որ 93 տոկոսանոց եղել է բոյկոտը: Առաջիկա օրերին ընդդիմությունը հանրապետության տարբեր բնակավայրեր մի քանի ընտրատեղամասերի բնակիչների շրջանում նման համայցեր կկատարի եւ արդյունքները՝ թե ինչպես ժողովուրդը տոտալ բոյկոտի ենթարկեց նոյեմբերի 27-ի հանրաքվեն, այդ քաղաքացիների ստորագրություններով, կուղարկի միջազգային այն կառույցներին, որոնք նոյեմբերի 27-ի հանրաքվեն գնահատեցին միջազգային չափանիշներին համապատասխան:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1172 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)