Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին։ Այս մասին հաղորդում է «Բելտա»-ն:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միաժամանակ, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչու եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Խոսքը՝ Ղարաբաղի մասին է»,- հավելել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարեւորությունը, որը նաեւ կարեւոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Լուկաշենկոն նաեւ առաջին անգամ պատմել է եւս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքը Ադրբեջանից Վրաստան ապրանքների հոսքուղու մասին է եւ Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»:

Լուկաշենկոն հայտնել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի վերջինս խոսի Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարն անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար․ «Ես առաջարկում էի խոսել, քանի որ պետք է լուծել այդ խնդիրները: Ես խողովակն էլ կանցկացնեմ, եւ կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այն ժամանակ նրանք անսահման փող ունեին: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ եւ փոխանցեցի այդ ամենը: Նրանք էլի հրաժարվեցին: Բայց, ի վերջո, ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»,- ասել է Բելառուսի նախագահը:

Տպել
2573 դիտում

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ոստիկանությունը Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տա վաղը մտնել դատարան. Ն. Բաղդասարյան

«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

Մեքենաների կոտրված ապակիներ. ոստիկանները բացահայտել են գողություններ

«Կթողները» չկան, համազգային բյուջե ունենալու ժամանակն է

Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

Արման Թաթոյանը Իրանի ՓԲ պատվիրակության հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները ներկայացրել են Ամուլսարում իրականացված փորձաքննության նախնական եզրակացությունը

Սպանություն Գյումրիում. մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին

Գյումրու ավագանին Ֆրանկ Մյուլլերից ետ վերցրեց մեկ տարի առաջ տրված տարածքները