Երևան
12 °C
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ ավարտվել են, բայց շենքը փաստացի կիսատ է: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չկառուցվեց: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից հետո այն այդպես էլ չշարունակվեց:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հարցը ներկայացրել են ՀՀ կառավարություն եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտե` առաջարկելով, հնարավորության դեպքում, կենտրոնի վերանորոգման հարցը ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:
Նշում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ եւս բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը: Սակայն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով այն չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում:
«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է «Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ի խնդրին, եւ, ըստ մեզ տրամադրված պատասխանների, այն պետք է ավարտվեր 2018 թվականի վերջին, սակայն այսօր պարզվում է, որ անգամ 2019 թվականի բյուջեով նախատեսված չէ շենքի շինարարության ավարտը: Մեկ միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքի շինարարությունն անժամկետ դադարեցված է եւ այն անտեր է:
«Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչ եւ Մաթեւոսյանի ժառանգ, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը շինարարության սկզբնական փուլում բավականին ակտիվ ներգրավվածություն ուներ: Մաթեւոսյանի ժառանգը ոգեւորված սպասում էր շենքի կառուցման վերջնական ավարտին, սակայն վերջին շրջանում բավականին պասիվ է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ մինչեւ այս պահը, իր պասիվությունը պայմանավորված էր մշակույթի նախարարի խորհրդական լինելով: «Հեղափոխության հաղթանակից հետո համոզում ունեի, որ չի կարելի հնարավոր բոլոր կապերն ու ազդեցություններն օգտագործել, եւ պետք էլ չէ օգտագործել, որովհետեւ պետության եւ մեր երկրի կայացման համար կան շատ ավելի ծանր հրամայականներ»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ մինչեւ վերջերս լիահույս է եղել, որ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը մինչեւ հեղափոխությունը վստահված է եղել ՀՀ կառավարության հոգածությանն ու որոշակի ընթացք է ունեցել եւ այսուհետ էլ շարունակվելու ու իր տրամաբանական ավարտին է հասցվելու: Դավիթ Մաթեւոսյանը մեր զրույցում հայտնեց, որ 2018 թվականի մարտից մինչ օրս քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության հանձնարարությամբ հանդես է եկել որպես Հրանտ Մաթեւոսյան կենտրոնի պատվիրատու, սակայն զլացել է իր լիազորությունները կատարելու մեջ:
«Մարտ ամսից մինչեւ այսօր մենք «չլոցու» վկա ենք, կամ ֆուտբոլի, որը տեղի է ունենում կառավարության աշխատակազմի, քաղաքաշինության կոմիտեի եւ մշակույթի նախարարության միջեւ: Նրանք հարցը լուծելու փոխարեն գերադասում են բյուրոկրատական նամակագրությամբ հեռացնել իրենց պատասխանատվության դաշտից»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը՝ հայտնելով, որ 1 միլիոն դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքն այս պահին անտեր է:
Մաթեւոսյանը նկատում է, որ վերը նշված գերատեսչություններն իրավունք չունեին այդ մշակութային կենտրոնի հետ նման կերպ վարվելու եւ «կառավարելու» այն: Հայտնում է, որ շենքի մասին ինքն է հոգ տանում՝ ոչ պաշտոնապես: Գազի, լույսի, ջրի եւ երկու պահակների գումարը եւս ինքն է վճարում, որպես Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի տնօրեն:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները վերսկսելու ժամկետի վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնում են, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով եւ ժամկետում: Լրացուցիչ նախագծման թույլտվություն ստանալու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2018-ի մարտի 30-ին ձեռք է բերել օբյեկտի ճարտարապետա-հատակագծային նոր առաջադրանք, որի համաձայն՝ հեղինակ-նախագծողի կողմից իրականացվել են վերնահարկի նախագծային աշխատանքներ:
Քաղաքաշինության կոմիտեից նաեւ հայտնում են, որ մշակույթի նախարարությանն առաջարկվել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի վերնահարկի կառուցման ֆինանսավորման եւ կենտրոնի հետագա շահագործումն ապահովելու նպատակով, հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
Դավիթ Մաթեւոսյանը ցավով հայտնեց նաեւ, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն անգամ նախքան նախագահ դառնալն էր խնդրին քաջատեղյակ, սակայն բավարար չափով «զինված» լինելով հանդերձ՝ կուլ է գնացել բյուրոկրատական համակարգին:
«Նույնը տեղի է ունենում կառավարությունում եւ մշակույթի նախարարությունում: Նրանք դառնում են աշխատավարձ ստացող եւ ոչինչ չանողներ: Եվ բոլոր այն պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե կոչված էին հարցին լուծում տալ կամ ելքեր գտնել՝ իրենց բոլորի ոչ պաշտոնական հորդորն ինձ եղել է՝ դիմել Նիկոլ Փաշինյանին: Իմ համառ խուսափումը եղել է Փաշինյանին չդիմելը: Հանրապետության վարչապետի առջեւ դրված են եւ դրված են լինելու շատ ավելի կարեւոր հարցեր եւ նա չպիտի միկրոմենեջմենտով զբաղվի»,- ասաց Մաթեւոսյանը:
Նշեց, որ կառավարության նիստի ժամանակ կարող էին քննարկման դնել եւ մտցնել հաջորդ՝ 2019 թվականի բյուջե: «Դեկտեմբերի 13-ի քննարկմանը մենք ունեցանք բյուջեի մնացորդի վերաբաշխում: 17 միլիոն դրամ հատկացվեց ռուսալեզու «խիստ ինտելեկտուալ» խաղին եւ բազմաթիվ նմանատիպ ծրագրերի, որոնք ունեն կոմերցիոն հնարավորություններ, մինչդեռ կենտրոն-թանգարանին հատկացվող 50 միլիոն դրամը հարցը վաղուց կարող էր լուծած լինել»:
Անդրադառնալով մշակույթի նախարարության այն պատճառաբանությանը, թե փորձագիտական եզրակացություն չի տրվել, նամակով խնդրել են փորձագիտական եզրակացությունն ապահովել Մաթեւոսյանին: «Սա ընդամենը սեփական լիազորությունների եւ պարտականությունների չիմացության կամ գիտակցաբար գործընկերներին շփոթության մեջ գցելու վարքագիծ է»,- ասաց նա: Ըստ Դավիթ Մաթեւոսյանի՝ 20 րոպե պահանջվող գործընթացի համար քաղաքաշինության կոմիտեից պահանջվել է 9 ամիս:
Ավելի ուշ, երբ «Հայկական ժամանակ»-ը գրավոր պատասխաններ էր ստացել մշակույթի նախարարությունից եւ քաղաքաշինության կոմիտեից, Մաթեւոսյանին իր գործընկերներից մեկը՝ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, կենտրոնի հետ կապված նամակ է տրամադրել: «Ցավում եմ» բանավոր արտահայտությամբ Գալստյանը Մաթեւոսյանին է փոխանցել հետեւյալ բովանդակությամբ գրություն.
«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում եւ ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 797-Ն որոշմամբ հաստատված 2019-2021 թթ. ՄԺԾ-ծրագրում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման նպատակով համապատասխան գումարներ նախատեսված չեն»:
«Ինչպես պիտի այդ գումարները նախատեսվեին, եթե իրենք, որպես լիազոր մարմին, այդ հարցը չեն բարձրաձայնել: Որտեղից պիտի ֆինանսների նախարարությունն այդ ծրագիրը ներկայացներ կառավարությանը, եթե իրենք զլացել են դա անել»,- ասաց Մաթեւոսյանը:
Նամակում գրված է նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումների արդյունքներով, ՊՈԱԿ-ի ստեղծման նպատակահարմարությունը կարող է դիտարկվել այն դեպքում, երբ համայնքին կամ այլ անձանց մատուցվող ոչ առևտրային բնույթի ծառայությունները իրենց բնույթով բացառիկ են, չպետք է եւ չեն կարող մատուցվել մասնավորի կողմից՝ անկախ մասնավորի կողմից այդ ծառայության մատուցման հնարավորությունից:
Այս հատվածին անդրադառնալով՝ Դավիթ Մաթեւոսյանը նշեց. «Սա դեմագոգիայի, սոփեստության պրիմիտիվ օրինակ է: Ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ իրենց բնույթով բացառիկ ծառայություններ: Օրինակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը կամ Կոմիտասի անվան թանգարանը, որպես ոչ առեւտրային գործառույթ, ինչով են բացառիկ: Սրանք էլ անընդհատ մասնավորի կողմից վերարծարծվում են. եկեք փակենք այդ թանգարանները, իրենք բացառիկ չեն իրենց ֆունկցիաներով»,- ասաց նա:
Մաթեւոսյանին տրված նամակում նաեւ ասվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ խնդրելով «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի վերնահարկի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման հարցը, որի արժեքը կազմում է 55 միլիոն դրամ, ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է
Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի
Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին
Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ
Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը
Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով
Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ
Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները
Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել
Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից
Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները
Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում
Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին
Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT