Foreign Policy-ն եւ The Economist-ը՝ հետհեղափոխական Հայաստանի հեռանկարների մասին

Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին «Հայաստանի հեղափոխությունը չի մոնոպոլիզացվի» հոդվածում:

Հոդվածի հեղինակ Մաքսիմ Էդվարդսը ընտրությունների օրը գտնվում էր Մասիս քաղաքում: Նրա խոսքով՝ հայաստանյան խնդիրներն արտացոլված են «Արարատ լեռան քողի տակ 18 հազար բնակչությամբ այդ քաղաքում»: Հեղինակը նշում է, որ տեղի բնակիչների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսությամբ կամ աշխատում է ծխախոտի երկու ֆաբրիկաներից մեկում:

«Մասիսի նման վայրերը ծարավ են փոփոխությունների եւ կասկած չկա, որ Փաշինյանը բերել է դրանք: Ընդդիմադիր քաղաքական գործիչ դարձած 43-ամյա լրագրողի կտրուկ վերելքն աննախադեպ էր», - գրել է Էդվարդսը՝ ներկայացնելով ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները, «որոնք ստացան Հայաստանի թավշյա հեղափոխություն անվանումը»:

Անդրադառնալով Երեւանին՝ Էդվարդսը նշում է, որ այստեղ տրամադրությունը շարունակում է մնալ բարձր, «ինչպես եւ ապագայից ունեցած սպասումները»: Արտահերթ ընտրությունները ամրապնդեցին հեղափոխության ձեռքբերումները:

Միեւնույն ժամանակ Էդվարդսը նշում է, որ Փաշինյանը ապրիլ-մայիս ամիսների բողոքների միակ դեմքը չէր. «ձախերը, սոցիալ դեմոկրատները եւ բազմաթիվ շերտերի ազգայնականները շարժման հետ միասին գրավեցին փողոցները»:

Էդվարդսի մասիսցի զրուցակիցներից մեկն ասել է, որ թեեւ «քվեարկել են Նիկոլի օգտին՝ հույս ունեն այլ կուսակցություններ տեսնել խորհրդարանում, քանի որ այդպես նա ավելի լավ կղեկավարի. կարեւոր է, որ նա ունենա ընդդիմախոսներ»:

Հոդվածի հեղինակն անդրադարձել է նաեւ դիտորդների գնահատականներին՝ նշելով, որ թեեւ նրանցից ոմանք «մտահոգություն են հայտնել «ատելության խոսքի ալիքի» կապակցությամբ»` դիտորդները գնահատել են ընտրությունները որպես ազատ եւ արդար:

Խոսելով Ազգային Ժողովում ՀՀԿ-ի բացակայության մասին, Էդվարդսը նշել է, որ այժմ խորհրդարանում չկա ուժ, որը «մայիսին սկզբունքորեն կողմ չի եղել Սարգսյանի տապալմանը»: Այդպիսով, երբեմնի հավանական թվացող հակահեղափոխությունն այժմ արդեն անհնար է: Էդվարդսի խոսքով՝ «առայժմ Փաշինյանի հեղինակությունը՝ որպես պայքարող եւ հաղթող ժողովրդի մարդ, բավական է՝ փոփոխությունների հույսեր ներշնչելու համար»:

Մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The Economist-ը, «Ինչ է սպասվում Հայաստանում» հոդվածում գրում է, որ Փաշինյանը խոստացել է վերափոխել երկիրը, սակայն աշխարհաքաղաքական տեղաշարժերը քիչ հավանական են:

Զանգվածային բողոքի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը եւս մեկ հաղթանակ տարավ դեկտեմբերի 9-ին, երբ իր քաղաքական ուժը հաղթեց խորհրդարանական ընտրություններում ձայների ավելի քան 70 տոկոսով: The Economist-ը նշում է նաեւ, որ նախկին իշխող կուսակցությունը՝ հանրապետականները, ստացել են 5% -ից պակաս, քան խորհրդարան մտնելու համար պահանջվող նվազագույնը:

Պարբերականը նշում է, որ Փաշինյանը խոստացել է իր նոր մանդատն օգտագործել «երկիրը փոխելու համար» եւ հարց ուղղում՝ արդյո՞ք «նա կարող է դա անել եւ ինչպես»: The Economist-ի փոխանցմամբ՝ «հասարակ մարդիկ ասում են, որ ընդամենը յոթ ամսում պրն. Փաշինյանը սանձել է կաշառակերությունը, իսկ երեւանցի վարորդներն ասում են, որ ճանապարհային ոստիկանությունը վախենում է կաշառք վերցնել»:

«Հայերը մեծ հույսեր են կապում ապագայի հետ եւ մեծ ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից», - գրում է պարբերականը:

Այդուհանդերձ, The Economist-ը նշում է, թե մտավախություն կա, որ Փաշինյանը կարող է «խորանալ»: Նման մտավախությունների առիթ է հանդիսացել այն, որ Փաշինյանի «ավելի կոշտ կողմնակիցներից ոմանք պահանջում են զանգվածային ձերբակալություններ»:

The Economist-ի հոդվածի վերջում անդրադարձ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Պարբերականը նշում է, որ դա այն ոլորտներից է, որտեղ ոչ ոք լուրջ փոփոխություններ չի ակնկալում, քանի որ արտաքին քաղաքականությունը Հայաստանում ոչ այնքան ընտրության, որքան անհրաժեշտության հարց է:

«Փաշինյանը եւ նրա նախարարները կարող են գայթակղվել Եվրոպայի եւ Ամերիկայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու հարցում, սակայն գիտեն, որ մի իրավիճակում են, երբ չեն կարող վիճարկել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից», - գրել է The Economist-ը:

Պարբերականը հատուկ ուշադրություն է դարձնում հենց արտաքին քաղաքականության անփոխարինելիության վրա՝ նշելով, որ շատ հայեր Ռուսաստանն են տեսնում «որպես իրենց անվտանգության միակ աղբյուրը»:

«Փաշինյանն ու նրա կողմնակիցները Մոսկվային հավաստիացրել են, որ Հայաստանը չի գտնվում աշխարհաքաղաքական տեղաշարժերի եզրին», - ասված է The Economist-ի հոդվածում:

Պարբերականը մեջբերում է վերլուծաբան Էմիլ Դանիելյանի խոսքը, որում վերջինս նշում է, որ Արեւմուտքի կարծիքով՝ «ռուսական ազդեցության ոլորտում» կատարվող ժողովրդավարական փոփոխությունները պետք է հակառուսական լինեն, մինչդեռ Հայաստանը ցույց տվեց, որ դա այդպես չէ:

The Economist-ի հոդվածն ավարտվում է անվտանգության արտաքին երաշխիքների վերաբերյալ համեմատականներով: Պարբերականը նախ բերում է Վրաստանի օրինակը՝ նշելով, որ վերջինիս՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն արդեն տասը տարի է՝ ձգձգվում է: Ապա մեջբերում է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին, որը խոսում է անվտանգության վակուումի անթույլատրելիության մասին:

«Նայեք երկրներին, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, որքա՞ն երկար ժամանակ է նրանք հերթում են՝ տասը տարի: Մենք չենք կարող տասը րոպե անվտանգության վակուում թույլ տալ»,- ասել էր Մնացականյանը:

Տպել
3040 դիտում

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում