Երևան
38 °C
Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողներից, մասնավորապես՝ պատմության ֆակուլտետի կովկասագիտություն բաժնում սովորող, ահազանգ ենք ստացել, որ մանկավարժի որակավորում ստանալու համար իրենցից պահանջվում է լրացուցիչ վճարել 150 հազար դրամ, այն դեպքում, երբ բուհ ընդունվելու ժամանակ նման պայման չի եղել եւ ասվել է, որ համալսարանն ավարտելուց հետո իրենց ստացած կրթությունը թույլ է տալու նաեւ որպես մանկավարժ աշխատել: Այժմ՝ երկրորդ կուրսում, փաստի առաջ են կանգնել: Կա՛մ պետք է վճարեն, կա՛մ հետագայում զրկվեն մանկավարժի որակավորումից:
Այդ խնդիրը հատուկ է ոչ միայն կովկասագիտության բաժնում սովորողներին, այլ նաեւ տարբեր մասնագիտություններ ստացող ուսանողներին: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, անդրադառնալով մեր հարցին, պատասխանեց, որ մինչեւ 2014 թվականը համալսարանը շրջանավարտներին տվել է մանկավարժի որակավորում եւ անվճար: Բայց 2014 թվականին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է նոր մասնագիտություններ եւ որով Երեւանի պետական համալսարանը 2015 թվականից պետք է դադարեր մանկավարժի որակավորում տրամադրել:
«Դա հիմնավորել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի մասնագիտությունների դասակարգում ու դրա հիման վրա պետք է այնպես անել, որ միայն մանկավարժական բուհերը պատրաստեն մանկավարժներ: Դրանից հետո համալսարանը սկսել է բանակցել կառավարության հետ: Եվ այդ որոշումը ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո կառավարությունը նոր որոշում է կայացրել, որով թույլ է տրվել համալսարանին լրացուցիչ դասընթացի, լրացուցիչ կրեդիտների միջոցով տալ մանկավարժի որակավորում, բայց ոչ բոլոր մասնագիտություններով: Օրինակ՝ տնտեսագիտությունը, արեւելագիտությունը մերժվել է»,- ասաց Գեւորգ Էմին-Տերյանը:
Այժմ, ըստ նրա, հաշվարկված է, որ մանկավարժի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է 30 կրեդիտ, որից յուրաքանչյուրի արժեքն է 5 հազար դրամ: Այսինքն՝ ամբողջ դասընթացի արժեքը կազմում է 150 հազար դրամ: Մանկավարժի որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ուսանողներից պահանջվում է համապատասխան դիմում ներկայացնել երկրորդ կուրսում, իսկ բուն դասընթացը սկսվում է երրորդ կուրսից: Ընդ որում, ԵՊՀ մամուլի խոսնակի փոխանցմամբ, դրա համար սահմանված վարձավճարը ուսանողները մուծում են մաս-մաս՝ ըստ կիսամյակի ծանրաբեռնվածության:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու դիմորդները մինչեւ բուհ ընդունվելը չեն տեղեկացվում եւ միայն երկրորդ կուրսում են պարզում, որ մանկավարժ դառնալու հնարավորությունը միայն լրացուցիչ վճարի հետ է կապված, Գեւորգ Էմին-Տերյանը նկատեց, որ համալսարանի կայքում տեղադրված են ուսումնական պլաններն ու ծրագրերը: «Ավանդաբար մարդիկ մտածում են, որ բանասիրականը նաեւ հայոց լեզվի ուսուցիչ է նշանակում»,- նկատեց նա:
Անդրադառնալով կառավարության հետ բանակցությունների արդյունքում ԵՊՀ-ի՝ մանկավարժի որակավորում տրամադրելու վերականգնված իրավունքին, մեր զրուցակիցը նշեց. «Դա հիմնավորվել է սահմանամերձ շրջաններից երեխաների առկայությամբ, որ երեխան եկել է համալսարանում սովորում է, ասենք, մաթեմատիկա, հետո ի՞նչ պիտի անի: Չինարիում մաթեմատիկոսը ի՞նչ պիտի անի: Պիտի դաս տա: Դրա համար, որպեսզի իր բնակավայրը չլքի, հետ գնա իր գյուղ եւ այլն, պետք է, որ համալսարանը իրեն տա նաեւ մանկավարժի որակավորում»:
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ
Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնում պայթյունի կապակցությամբ
Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար
Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ
39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը
ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն
54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ
Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ
Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել
Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)
Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան
ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
Ռուս զույգը իրենց շան հետ գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր, վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու. Իոաննիսյան
Սա սադրանք է քաղաքական ուժերի կողմից․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր
© 2022 Հայկական ժամանակ