Պետք է զգալ ժամանակի ռիթմը. Լուիզա Ներսիսյանը՝ մշակութային խնդիրների մասին

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ Հայաստանում մշակույթի կարեւոր խնդիրներից մեկն այն է, ոչ չի ստացվում աշխարհին համահունչ քայլել: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Դերասանուհին ընդգծեց դրա կարեւորությունը, ինչպես նաեւ շեշտեց, որ ստեղծագործող մարդկանց ճիշտ օգնություն է անհրաժեշտ. նրանք չպետք է ստիպված լինեն խախտել իրեն ստեղծագործական պրոցեսը ինչ-որ տեխնիկական խնդիրներ լուծելու համար:

«Միշտ էլ տեսնում եմ, որ պետք է զգալ ժամանակի ռիթմը եւ քայլել համահունչ ամբողջ աշխարհին: Այդ խնդիրը միշտ ծառացած է մեր մշակույթի գլխին: Կարծում եմ՝ պետք է մի քիչ լայն մտածի մշակութային գործիչը: Այն մարդիկ, որոնք ստանում են ինչ-որ պաշտոններ (չնայած մշակույթում ի՞նչ պաշտոն, ստեղծագործող մարդիկ միշտ հավասար են), պրոդյուսերները, այսպես ասեմ, մարդիկ, որոնք կանգնած են ստեղծագործողի կողքին, պետք է սատարեն նրան, ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը, փորձեն ճանապարհներ հարթել, որպեսզի ստեղծագործողը ծանրաբեռնված չլինի տեխնիկական խնդիրներով»,- ասաց նա:

Դերասանուհին խոսեց նաեւ հաճախ քննադատության ենթարկվող հեռուստաեսային բովանդակությանը՝ մասնավորապես սերիալներին: Նշեց, որ նախեւառաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես է ստացվել, որ մարդիկ զգում են այդպիսի նախագծերի կարիք: Հետո էլ պետք է հասկանալ՝ ինչպես անել, որպեսզի այդ կարիքը չլինի:

«Ես գիտեմ, որ կա պրոբլեմ, բայց չունեմ դրա պատասխանը, չգիտեմ՝ որտեղից է սկսվում խնդիրը: Այն մի քիչ ավելի խորն է: Այդ «ինչու կա սերիալը»-ից առաջ ի՞նչ է եղել, որ հետո ծնվել է սերիալը: Նման հարցեր կան, որոնք պետք է խորքային ուսումանսիրել եւ հասկանալ՝ ինչպես կարելի է ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել, որպեսզի սերիալի պահանջը չունենա: Բայց միաժամանակ նաեւ մտածում եմ, որ դրանք շատ կարեւոր են, երեւի, տատիկների համար, որոնք զբաղմունք չունեն, տեսնելով ուրիշների կյանքը գուցե իրենցը մի փոքր գունավորում են»,- ասաց նա:

Լուիզա Ներսիսյանն ավելsացրեց, որ չպետք է ինչ-որ բան արգելել, քանի որ գուցե ոմանց դրանք պետք են: Նշեց, որ ամեն դեպքում մեր օրերում մարդիկ ընտրության լայն հնարավորություն ունեն: Համացանցը թույլ է տալիս նաեւ առանց հեռուստատեսության ժամանցի ու ինքնակրթության տարբերակներ գտնել:

Տպել
1103 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)