Երևան
12 °C
«Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը, կարգավիճակ ունի:
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն չմանրամասնելով՝ մեղադրյալի, թե՝ կասկածյալի:
Հարցին՝ արդյո՞ք Ավետիսյանը հնարավորություն ունի ազատվել քրեական պատասխանատվությունի հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա պատրաստակամություն է հայտնել «Գոլդեն Փելեսը» նվիրել պետությանը, Վանեցյանը պատասխանեց. «Մենք տեղեկություններ, ստացանք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը: Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց պարզվեց, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն է եւ նրա մայրը։ Գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ եւ պարոն Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի գույքը նվիրաբերել պետությանը: Դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջանական գնահատական կտրվի քննություն իրականացող մարմնի կողմից»: Վանեցյանը նաեւ տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը կարճվելու է նշելով, որ դրա համար մի քանի հիմքեր կան:
Ի պատասխան լրագրողների հարցին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ինքը կողմնակից է՝ եթե անձը վերականգնում է պետությանը հասցված վնասը, ազատվի քրեական պատասխանատվությունից․ «Լավ, եթե մարդ գնաց նստեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց, ու մի քանի տարի հետո ազատ արձակվեց, ի՞նչ է դրանից փոխվելու։ Ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին տանել դատապարտելը։ Ես գտնում եմ՝ եթե մարդը ծանր հանցագործություն չի կատարել, մարդու առողջությանը վնաս չի տվել, եւ օրենքը թույլ է տալիս, պետք չի մարդուն տանել նստեցնել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Խոսելով իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդեց, որ Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորն իրեն չի զանգել: Նա ասաց, որ իր հեռախոսն ուղարկվել է փորձաքննության, որով էլ կպարզվի, որ խոսակցությունը մոնտաժված է.
«Դատական մարմիններում որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որեւէ բառ չեմ ասել, որից կարող է երբեւէ ամաչեմ, որեւէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ: Ընդհակառակը՝ գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ չի ասել մի բառ, որից կարող է ամաչել:
Մեր հիշեցմանը, որ ձայնագրության մեջ Վանեցյանը տվել է «դատավոր Հրաչ-Վաչիկի» անունը, Վանեցյանը արձագանքեց. «Ժողովուրդ, ես իմ հեռախոսը տարել եմ փորձաքննության, վերծանել են բոլոր հավելվածների խոսակցությունները, ես դատավորի հետ չեմ խոսել։ Եթե ես խոսացած լինեի, կասեի։ Գործը քննող դատավորի հետ որեւէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում որեւէ մի դատավորի՝ այ էդքան դատավորների միջեւ»։
Լրագրողների պնդմանը, որ գաղտնալսման մեջ նա «դատավոր» բառն է գործածում Վանեցյանը, արձագանքեց. «Մի հատ բան եմ ասում ու թեման փակում ենք: Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը հուլիսի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ: Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետեւ այնտեղ բաներ էին գրած, որը ինձ անհանգստացրել էր, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու...Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց Վանեցյանը:
Հարցին՝ արդյ՞ոք ԱԱԾ-ն զբաղվում է իր ընտանիքի անդամների օֆշորային բիզնեսներով, մասնավորապես՝ հորեղբոր կնոջ, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ «Այո, Զեմֆիրա Վանեցյանն իմ հորեղբոր կինն է, որը Հայաստանում չի բնակվում 1988-89 թվականներից, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում։ Այդ ընկերությունը եղբորինս է, որ Հայաստանում չի բնակվում եւ Հայաստանի քաղաքացի դարձել է այս տարի հեղափոխությունից հետո, ինքը հիմա Երեւանում է։ Օֆշորային գործունեությունը հանցագործություն չէ, ինձ չի վերաբերում օֆշորը, եւ անձամբ ես բիզնես չունեմ։ Եղբայրներս` Կարեն եւ Արմեն, զբաղվում են բիզնեսով դրսում»:
Նիկոլ Փաշինյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են ՀՀ-ում իրականացվով տնտեսական ծրագրերի ընթացքը
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Պապիկյանն ու Լեֆեբվրեն քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառի համագործակցությունը
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր
Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած
ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. լուսանկարներ
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացումը
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել. տեսանյութ
Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կսահմանվի ցմահ ազատազրկում․ նախագիծ
ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը
Ֆիդանը և Ռուբիոն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում
Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը. ինչ է առաջարկվում
ՆԳՆ-ում քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Բաղրամյան պողոտայում բախվել են մեքենաներ, այնուհետև դրանցից մեկը հարվածել է ծառին. կան տուժածներ
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը նշանակվել է ԿՀՎ տնօրեն
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ
Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ 1,5-6 ժամով կհոսանքազրկվեն
Դավթաշենի կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում
ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է հրդեհվել, վարորդը՝ այրվածքներ ստացել
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամության մասին
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. կան տուժածներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել
Դուք գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ձեր մարտական ընկերները գերեվարվեցին. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT