Ստիպված ենք Մարուքյանի համար պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը. ԼՀ-ի եւ ԲՀԿ-ի «փոխհրաձգությունը» թեժանում է

Դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած քաղաքական մեծ դեբատից հետո «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ «փոխհրաձգություն» է սկսվել: ԼՀԿ-ականները հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է եւ քաղաքականությունում անելիք չունի, իսկ ԲՀԿ-ականները հակադարձում են, որ ԼՀԿ-ն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պրոյեկտն է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների դեմ այլանդակ, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Դրված են մեծ ռեսուրսներ, հեռուստաընկերություն, մեդիադաշտ, մեծ փողեր, ֆեյքեր եւ ֆեյք մարդիկ: Մի հարձակում է, մի վայնասուն․ մարդիկ զարմանում են, զանգում են, գրում են՝ այ Էդմոն ջան, այ ախպեր ջան, էս ինչ ա եղել: Հո՞ չենք կարող բոլորին պարզաբանել: Երկրի պրոբլեմները թողել են, բան ու գործ թողել են, ընկել են «Լուսավոր Հայաստանի» հետեւից, հիմա մենք էլ մեր գործերը թողնե՞նք: Պատերազմ եք մեզ հայտարարում, ուզում եք հետներս պատերազմել․ ախր մոռացել եք՝ մենք՝ ով, դուք՝ ով, կմաշենք ձեզ, կմաշենք՝ կանցնեք, կգնաք․ այ էդքան երկար կպատերազմենք: Չգիտեմ՝ ով է նայում պատերազմողներից՝ եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք՝ դուք ում ասես հանել եք մեզ վրա, որ իրենց վրա հարձակվենք, դուք տակից դուրս գաք: Հնարավորինս զսպել եմ իմ թիմակիցներին, որպեսզի որեւէ վիրավորական բան չասեն»,-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն ինչ սկսվեց նախընտրական հեռուստաբանավեճից, երբ ինքը հարց տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ասում եմ՝ գործարարներին մենք կպաշտպանենք, կարիք չկա գնալ խորհրդարան նոր Հայաստանում, ու իրենք մտնում են անձնական դաշտ, ասում են՝ տո դու քեզ պաշտպանի, քո կուսակցությանը պաշտպանի, Գեւորին ճանաչում ես, եսիմ ում ճանաչում ես, ու դա Հանրայինի եթերում: 2007-ից Հայաստանում երկրորդ ուժն եք՝ կա՛մ կոալիցիա եք, կա՛մ ընդդիմություն, եւ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանին եք պաշտպանել: Եւ Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով ավելի ընդդիմադիր եք, քան ես»:

Մարուքյանը հայտարարեց, որ ինքը եւ իր ղեկավարած կուսակցությունը պրոյեկտ չեն, ավելին՝ իրենք կարող են պրոյեկտ ունենալ։

Քիչ առաջ ԲՀԿ մամուլի խոսնակը եւս հայտարարություն է տարածել, որտեղ ԲՀԿ-ն պատասխանում է Մարուքյանին:

«Երեկ հայաստանյան քաղաքական ուժերից մեկի մի ներկայացուցիչ` Էդմոն Մարուքյանը, հանդես է եկել մի շարք պնդումներով, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ։ 
Եւ այսպես՝ ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների.

1. Պնդում առաջին
Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։
- Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն Մարուքյանի եւ իր թիմի, հստակ եւ սպառիչ էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը թե՛ «Շանգրիլայի» եւ թե՛ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման մասով։ Որպես իրավաբան, Մարուքյանը, կարծում ենք, տեղյակ պիտի լինի Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ որեւէ արգելանք չկա սեփականություն ունեցող մարդկանց համար՝ զբաղվելու քաղաքականությամբ եւ օրենսդիր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է «Շանգրիլային», ապա Մարուքյանը, որպես օրինակելի օրենսդիր, հրաշալի տեղյակ է խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի, 100 միլիոն դոլար ներդրման դեպքում տրվում է նշյալ արտոնությունը եւ այսօր էլ ցանկացած ոք, ով պատրաստ է նման ներդրում անել, ինչպես «Շանգրիլայի» ներդրողները, կարող է ունենալ նույնպիսի պայմաններ։ 

Ի դեպ, եւս մեկ պարզաբանում հատուկ Մարուքյանի համար։ Էդուարդո Էռնեկյանը առանց նշյալ 100 միլիոն դոլարի ներդրումն ապահովելու արդեն ունի լիցենզիա` օդանավակայանի տարածքում կազինո հիմնելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից այն պարզ պատճառով, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում նշյալ բիզնեսը շահութաբեր լինել չի կարող։ Ուստի հորդորում ենք Մարուքյանին ցույց տալ, թե որտե՞ղ է տվյալ դեպքում ոլորտի մենաշնորհը։ Այն, պարոն Մարուքյան, պարզապես չկա։

2. Պնդում երկրորդ՝ մարտի 1-ի մասով։

«Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն մարտի 1-ի գործով, այսօր արդեն, նոր Հայաստանում որեւէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա եւ գոնե մենք վստահ ենք, որ մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետեւում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում՝ Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն:

3. Պնդում երրորդ՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, ով ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա։

Ստիպված ենք Էդմոն Մարուքյանի համար, որպես կլասիկ քաղաքական գործչի, եւս մեկ անգամ պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը։  Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբեւէ պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ դուք չեք կարող բերել որեւէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որեւէ բիզնես նպատակի։ Չի եղել եւ չի կարող լինել նման փաստ։

4.Պնդում չորրորդ՝ Ծառուկյանի հարստության մեջ բազմաթիվ ճեղքեր կան։

Որեւէ ճեղք չկա, պարոն Մարուքյան։ Գագիկ Ծառուկյանի կապիտալը՝ առաջին լումայից մինչեւ վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել եւ տարբեր իշխանությունների կողմից հարկային պերմանենտ ստուգումները որեւէ չարաշահում եթե հայտնաբերած լինեին, ապա մեկ րոպե անգամ չկասկածեք, որ այդ մասին վաղուց ազդարարած կլինեին։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություններում։ Վստահեցնում ենք ձեզ, նման համակարգված եւ հետեւողական ստուգումներ հայաստանյան որեւէ տնտեսվարողի մոտ չի եղել։ Ու եթե որեւէ չարաշահում լիներ, վստահ ենք, չեք կասկածում, որ մեծ սկանդալը իրեն սպասեցնել չէր տա։

5. Պնդում հինգերորդ՝ Քոչարյանը՝ ԲՀԿ հիմնադիրն է։

Հարգելի պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին։ Եւ եթե Քոչարյանը որեւէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին, ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր։

6. Պնդում վեցերորդ՝ Մարուքյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն սպառնում է։

Պարոն Մարուքյան, դուք չափից ավելի մեծամիտ, ինքնավստահ եւ չհիմնավորված բարձր ինքնագնահատական ունեք։ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան եւ դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։ Ձեր հույսերը զուր են։ Քաղհալածյալ ներկայանալը, պարոն Մարուքյան, քաղաքական դաշտում ինքնահաստատվելու բավականին մաշված մեթոդ է, ուստի փորձեք ինքնահաստատվելու շատ ավելի ազնիվ տարբերակներ գտնել։

7. Պնդում յոթերորդ՝ նախորդ խորհրդանական ընտրություններից հետո արաբական ներդրումների մասին։

Պարոն Մարուքյան, եթե չենք սխալվում, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, լավ տիրապետում եք հայաստանյան օրենսդրությանն ու պետք է որ գոնե նվազագույն գիտելիքներ ունենայիք՝ հասկանալու համար, որ ցանկացած ներդրող պահանջում է հստակ երաշխիքներ եւ որեւէ ներդրողի ո՛չ Ծառուկյանը եւ ո՛չ էլ որեւէ մեկը չեն կարող ստիպել ներդրումներ անել քաղաքական այն միջավայրում, որը տվյալ ներդրողի համար խնդրահարույց է։ Այո, նշյալ ներդրողները պատրաստ էին ներդրում անել եւ իրենց ներդրումների երաշխիքը կարող էր լինել միայն ԲՀԿ-ն, եթե ստանար առավելագույն քվե։

8.Պնդում ութերորդ՝ Ծառուկյանը հրահանգել է «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների՝ քվեարկելու հոգուտ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Պարոն Մարուքյան, «Ծառուկյան» խմբակցությունում որոշումները կայացվում են բաց քննարկումների արդյունքում եւ նշյալ հարցի վերաբերյալ որոշվել է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկությունը թողնել ազատ։ Իսկ եթե անդրադառնանք քվեարկություններին, ապա եւս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ դուք, Էդմոն Մարուքյան, քանիցս կողմ եք քվեարկել եւ պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։ Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը շատ հստակ է։ Եւ դուք ԲՀԿ թիմում, այդ թվում նաեւ մեր նախկին պատգամավորների մեջ չեք գտնի որեւէ մեկին, ով կասի, որ Ծառուկյանն իրեն հրահանգել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եթե Ծառուկյանը նման հրահանգ տված լիներ, ապա մեր րոպե անգամ չկասկածեք, որ ամբողջ թիմը մեկ մարդու պես կկատարեր քաղաքական այդ որոշումը։ Չի եղել նման բան եւ դուք, որպես կլասիկ քաղաքական գործիչ, պետք է որ հրաշալի հասկանաք քաղաքական որոշման եւ ազատ քվեարկության տարբերությունը։ 
Ի դեպ, բացակայությունների մասին։ Հիշեցնենք, որ ըստ «Պառլամենտմոնիթորինգի», դուք Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն եք, բայց ի տարբերություն ձեզ, մենք չենք պնդում, որ ձեր բացակայությունները եղել են անհարգելի։

9.Պնդում իններորդ` 2015 թվականին Ծառուկյանը մենակ թողեց ժողովրդին, պատճառաբանելով, թե արյուն կթափվի։

Հարգարժան պարոն Մարուքյան, մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց քաղաքական նպատակները իրագործելու եւ իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, անգամ՝ զոհերի։ Դուք, իհարկե, դա չեք հասկանա, սակայն ժողովուրդը հասկացավ եւ գնահատեց, որ Գագիկ Ծառուկյանի համար իր յուրաքանչյուր հայրենակցի անվտանգությունը շատ ավելի բարձր արժեք է, քան ցանկացած իշխանություն։

10.Պնդում տասներորդ` Դուք Ծառուկյանի մոտ չեք գնացել եւ դա եղել է ձեր որոշումը։ 
Դիտեք այսօր ձեզ քաջ հայտնի Գեւորգ Շահինյանի հարցազրույցը եւ ձեր այդ մի պնդման պատասխանն էլ այնտեղ կստանաք։ Ընտրովի քաղաքական ամնեզիան այս դեպքում Ձեզ չի փրկի:

11.Պնդում տասնմեկերորդ` Եթե չլիներ Էդուարդ Բաբայանը, ապա Լուսավոր Հայաստանը խորհրդարանում կլիներ երկրորդ քաղաքական ուժը։

Փաստորեն, պարոն Մարուքյան, դուք ինքներդ եք ընդունում, որ Էդուարդ Բաբայանը շատ ավելի մեծ հեղինակություն եւ քաղաքական կշիռ ունի, քան ամբողջ Լուսավոր Հայաստանն իր քաղաքական թիմով եւ հովանավորով միասին վերցրած։ Սա այն դեպքն է, երբ մենք միանգամայն համաձայն ենք ձեզ հետ։

Եւ վերջում՝

Այդուհանդերձ, մի ճիշտ խոսք դուք ձեր 40 րոպեանոց ելույթի վերջում ասացիք, որ մեր երկրի առաջ բազում խնդիրներ կան եւ պետք է զբաղվել բացառապես այդ խնդիրների լուծմամբ։ Հարգելի պարոն Մարուքյան, ահա արդեն քանի օր է ձեզ փորձ է արվում բացատրել, որ պետք չէ երկրի առջեւ ծառացած խնդիրները թողած՝ ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Ի վերջո, Ծառուկյանը, որպես, այո՛, հզոր մարդ, դեբատների ավարտին սեղմեց ձեր ձեռքը եւ նաեւ «Լուսավոր Հայաստանին» շնորհավորեց խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Նախահարձակ եղել եք դո՛ւք, դեբատը չեք մարսել դո՛ւք պարոն Մարուքյան եւ ձե՛ր թիմը, ովքեր օրեր շարունակ, տարբեր եթերներից եւ մամուլի տարբեր հարթակներից խոսում էին միմիայն ու բացառապես Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» մասին։ Իսկ երբ մեզ անհիմն մեղադրում են, մենք պատասխանում ենք։ Այդպես եղել է միշտ, եւ այդպես է լինելու նաեւ այսուհետ։

Կարծում ենք, երեկ ուղիղ եթերում ձեր շարադրած որեւէ պնդում անպատասխան չմնաց։ Եթե բաց հարց ձեզ համար դեռ մնացել է, հիշեցրեք` դա էլ կպարզաբանենք»,- ասված է ԲՀԿ հայտարարության մեջ։

Տպել
7731 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա