Ջրացատկի համար ՀՀ-ի գագաթնակետն էր. Եվրոպայի մեդալ առանց մարզումային պայմանների

ՀՀ-ում ամենաբարդ պայմաններում մարզվող մարզիկների թվում են սինքրոն ջրացատկորդները: Հայաստանում չկան պայմաններ, որպեսզի սինքրոն ջրացատկորդները կարողանան միաժամանակ ցատկել: Այդ պատճառով այստեղ նրանք մարզվում են հերթով ցատկելով, իսկ մրցավայրում մինչեւ մրցումները մի քանի անգամ փորձում են միասին: Այդպես Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 2018 թ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել: Այդ թեմայով այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

«2018 թ. ջրացատկի համար, կարելի է ասել, գագաթնակետն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Եվրոպայի առաջնությունում սինքրոն ցատկերում  մեր  մարզիկներ գրավեցին 3-րդ տեղը: Դա ամենամեծ արդյունքն էր: Անհատական մրցումներում Լեւ Սարգսյանը գրավեց 7-րդ տեղը, որը եւս շատ լավ արդյունք է ջրացատկի համար: Մինչեւ այդ մասնակցել էին համաշխարհային Գրան պրիին, որտեղ եւս վատ արդյունքներ չէին գրանցել: Ուկրաինայի բաց առաջնությանը Վլադիմիր Հարությունյանը եւ Վարդան Բայանդուրյանը գրավել էին 2-րդ, 3-րդ տեղերը (խմբ. խոսքը նույնպես 2018 թ. մասին է)»,- ասաց Չանդիրյանը:

Մասնագետն առիթներ ունեցել է խոսելու մարզաձեւի խնդիրների մասին: Վերջերս հանդիպել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ ու քննարկում ունեցել: Այսօր էլ հերթական անգամ նշեց, որ մարզաբազա չունեն: «Օլիմպավանն» էլ, ինչպես նշում է Չանդիրյանը, չի համապատասխանում պահանջներին. այնտեղ աշտարակներ կան, բայց ոստնակներ չկան:

«Խնդիրներ շատ կան: Հիմնականը մարզաբազայի պակասն է: Եթե ունենանք նորմալ մարզաբազա՝ դահլիճ եւ լողավազան իր աշտարակներով... Մրցումների տեղում ենք փորձեր անում, քանի որ չունենք այնպիսի աշտարակ, որ 2 հոգի միաժամանակ կարողանա ցատկել: Ամբողջ Եվրոպան զարմացած էր, որ Հայաստանը, չունենալով ոչ մի հնարավորություն, կարողացավ Բելառուսի ու Գերմանիայի նման թիմերին հաղթել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 80-ականների վերջին, երբ նորմալ պայմաններ կային, 6-7 հայ մարզիկ ընդգրկված էր ԽՍՀՄ տարբեր հավաքականներում:

Ամեն դեպքում մարզիկները չեն ընկճվում: Վլադիմիր Հարությունյանը ոգեւորված է իր ու ընկերոջ նվաճումով: Դրա շնորհիվ այժմ նրանք պայքարում են ՀՀ 2018 թ. լավագույն 10 մարզիկների թվում հայտնվելու համար (նրանց օգտին քվեարկելու համար 1006 համարի պետք է ուղակել 08): Հարությունյանը նշում է, որ հետագայի համար իրենց առաջ մարզական ավելի մեծ նվաճումների նպատակներ են դնում:

«Տարին գերազանց փակեցինք: Ամենատպավորիչը մեզ համար Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր, որին շատ էինք սպասում: Ավելի բարձր արդյուքնենրի ենք ուզում հասնել, հուսով ենք կստացվի»,- ասաց նա:

2019 թ. հայ մարզիկները մասնակցելու է Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ պայքարելու են Տոկիո 2020-ի ուղեգրերի համար: Այնտեղ ուղեգիր է տալու սինքրոն ցատկերում 1-3-րդ, իսկ անհատականում՝ մինչեւ 12-րդ տեղը: Այնուհետեւ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: 2020 թ. առաջին եռամսյակում կմասնակցեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը գուցե օլիմպիական ուղեգրեր նվաճելու նրանց վերջին հնարավորությունը լինի: Այնտեղ անհատականում ուղեգիր է տալիս մինչեւ 18-րդ տեղը, իսկ սինքրոնում՝ 1-4-րդ տեղերը, սակայն, եթե այս մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցնեն մարզիկներ, որոնք աշխարհի առաջնությունում արդեն նվաճել են, ուղեգիրը կարող է բաժին հասնել մինչեւ 7-րդ տեղը գրաված մարզիկներին:

Տպել
3321 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ