Մի հատ էլ հրետանային համազարկ կլինի եւ կգնան Նոր տարի նշելու. ԲՀԿ-ԼՀԿ պատերազմի հանգուցալուծումը

Դեկտեմբերի 5-ին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած քաղաքական մեծ դեբատից հետո «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ «փոխհրաձգություն» է սկսվել: Լուսավորականները հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է եւ քաղաքականությունում անելիք չունի, իսկ ԲՀԿ-ականները հակադարձում են, որ ԼՀԿ-ն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պրոյեկտն է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի «մարսել» դեբատի ժամանակ տված իր հարցը եւ հիմա հակաքարոզչություն է իրականացվում իր եւ թիմակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ դեբատի ժամանակ Էդմոն Մարուքյանը Ծառուկյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է մտնում քաղաքական դաշտ, երբ նոր Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը պետք է միմյանցից առանձնացված լինեն:

«Ասում եմ՝ գործարարներին մենք կպաշտպանենք, կարիք չկա գնալ խորհրդարան նոր Հայաստանում, ու իրենք մտնում են անձնական դաշտ, ասում են՝ տո՛, դու քեզ պաշտպանի, քո կուսակցությանը պաշտպանի: 2007-ից Հայաստանում երկրորդ ուժն եք՝ կա՛մ կոալիցիա եք, կա՛մ ընդդիմություն, եւ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանին եք պաշտպանել»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը ԲՀԿ-ականների հայտարարություններին ի պատասխան նաեւ նշել է, որ ինքը եւ իր ղեկավարած կուսակցությունը պրոյեկտ չեն, ավելին՝ իրենք կարող են պրոյեկտ ունենալ։

Ի պատասխան՝ ԲՀԿ մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն տարածեց: Սակայն, մինչ այս եւ սրանից հետո էլ ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ մի քանի րոպե պարբերականությամբ ֆեյսբուքում գրառումներ են կատարում ԼՀԿ-ի մասին:

ԲՀԿ-ն իր հաղորդագրության մեջ անդրադարձել է Մարուքյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է եւ ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա։ «Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբեւէ պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ դուք չեք կարող բերել որեւէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որեւէ բիզնես նպատակի։ Չի եղել եւ չի կարող լինել նման փաստ»,- ասված էր ԲՀԿ հայտարարության մեջ։

Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության եւ 2008 թվականի մարտի 1-ին թիկնազորով ժողովրդի դեմ դուրս գալու մեջ: Հակառակ կողմից էլ ԲՀԿ-ականները նշում են, որ Միքայել Մինասյանը ԼՀԿ-ի քարոզարշավում ներդրված փողերն է հետ ուզում, քանի որ կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում 2-րդ ուժը լինել:

Քաղաքական վերլուծաբանները զարմացած են ԲՀԿ-ԼՀԿ անսպասելի փոխհրաձգությունից: Մասնավորապես, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ երկու քաղաքական ուժերի գործիչների պահվածքն անհասկանալի է եւ ոչ տրամաբանական:

«Ընտրություններից հետո, երբ երկուսն էլ անցել են խորհրդարան, ինձ համար մի փոքր անհասկանալի է: Սա գալիս է նաեւ նրանից, որ լրատվական դաշտը ֆիքսվեց այն հանգամանքի վրա, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա: Այստեղ, երեւի, յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ իրենք ընդդիմություն են: Ինքս կարծում եմ, որ երկուսն էլ սխալ են անում: Երկուսն էլ դրանից վարկանիշ կկորցնեն: Եթե իրենք դա չեն հասկանում, ես իրենց ընկերական խորհուրդ եմ տալիս»,- ասաց Կարեն Քոչարյանը:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ իրական ընդդիմությունը ձեւավորվում է իշխանությունների գործողություններն առողջ քննադատելիս, այս դեպքում «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ շահ ունեն միմյանց քննադատելու, Կարեն Քոչարյանը մեկնաբանեց. «Ես էլ եմ դա ասում, որ միմյանց վրա ցեխ շպրտելով՝ ոչ մի բանի չեն հասնի»:

Քաղաքական այս մենամարտը քաղտեխնոլոգի կարծիքով՝ այն բանի համար է, որ այս երկու ուժերից մեկը խորհրդարանում ներկայանա որպես միայնակ ընդդիմադիր ուժ: «Երեկ իմ կողմից շատ հարգված Էդմոն Մարուքյանն ասաց, որ կմաշացնենք: Կմաշացնեն, բայց կմաշվեն էլ: Սա է խնդիրը, որ ես երկուսին էլ կոչ եմ անում՝ թարգե՛ք, ժողովուրդ, որովհետեւ դա ռեսուրս է մաշում եւ շատ անիմաստ: Միակ տրամաբանությունն այն է, որ կփորձեն դիրքավորվել այն դաշտում, որը լրատվամիջոցները իրենց չեն տալիս, բայց դա իրենք ժամանակի ընթացքում իրենց գործունեությամբ պետք է ապացուցեն, ով է ընդդիմադիր, ով՝ ոչ: Շուտով Ազգային ժողովի նիստերը կսկսվեն եւ դա հնարավորություն է ապացուցել, թե ով է ընդդիմադիր»:

Կարեն Քոչարյանը միաժամանակ կանխատեսումներ չի անում, թե այս հեռակա բանավեճն ինչով կավարտվի: Սակայն նշում է, որ երկար չի տեւելու: «Մի հատ էլ հրետանային համազարկ կլինի, ծանր հրետանի կհանեն իրար վրա եւ Նոր տարի է գալիս, ամեն մեկը կգնա իր Նոր տարին նշելու: Հենց լրատվամիջոցները գնան արձակուրդ, իրենք էլ կվերջացնեն»:

Տպել
4010 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե