Շիրակի մարզին 60.000 ԱՄՆ դոլար արժեցող գրաբուս-բիբլոբուս է նվիրվել

17/12/2018 schedule18:55

Հայ-չինական համագործակցությունից ծնված հանրապետությունում առաջին գրաբուս-բիբլոբուսը հասել է Շիրակի մարզային գրադարան: «ԱԱ Թրաքս» ընկերությունը նման մեքենա ստեղծելու առաջարկը ՀՀ մշակույթի նախարարությունից էր ստացել: Այն կյանքի է կոչվել Չինաստանի դեսպանատան աջակցությամբ: Ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանն ասում է՝ իրենք կարողացել են նախարարության պարզ հանձնարարականը զարգացնել եւ որպես արդյունք ստանալ առավել օգտակար մեքենա:

«Մեզ ասել էին՝ ստանալ գրադարան-մեքենա, մենք դա զարգացրեցինք եւ ունեցանք շարժական ֆորմատով փոքրիկ մշակութային համալիր: Մենք հնարավորություն ենք ստեղծել անիվների վրա օգտվել ինտերնետից, նոթբուքերով ծանոթանալ տարբեր ինֆորմացիաների, ինչպես նաեւ այս  մեքենան հնարավորություն ունի ցուցադրելու ֆիլմեր, այսինքն, ծառայում է նաեւ որպես շարժական կինոթատրոն: Կարող են կազմակերպել տարբեր մշակութային միջոցառումներ, ընդհուպ՝ համերգներ»:

Շիրակի մարզին նվիրված մեքենան իր հնարավորություններով առաջինն է Հայաստանում: «Եթե նոր պատվեր լինի, «ԱԱ Թրաքս» ընկերությունը կպատրաստի: Գյումրի բերված բիբլոբուսը նաեւ շարժական ինտերնետ-սրճարան էլ կարող է լինել»,- ասում է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը: «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը մեքենայի արժեքից խոսել չցանկացավ, ասում է՝ քանի որ բարեգործական ձեռնարկ է, գեղեցիկ չէ այդ մասին խոսել: Մարզային գրադարանի տնօրենը, սակայն, նշեց, որ ծրագրի արժեքը 60.000 ԱՄՆ դոլար է:

Գյումրիից բիբլոբուսն առաջիկայում ճանապարհ կընկնի դեպքի Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Մարալիկ եւ Արթիկ: Մեքենան հատուկ նախատեսված է բարձր լեռնային գոտիներ հասնելու համար:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասում է՝ հատկապես գյուղական բնակավայրերում էր շարժական գրադարանի կարիքը զգացվում: Նախարարությունը մինչ իր նշանակումն արդեն պատվիրել էր այն: Հիմա, երբ արդեն մեքենան Գյումրիում է, վստահ կլինեն, որ շատերը կկարողանան առանց մարզկենտրոն հասնելու ընթերցանությամբ զբաղվել, ծանոթանալ նաեւ ժամանակակից գրականությանն ու օգտվել համացանցից:

Առաջիկայում մեքենան կսպասարկի անվճար, քանի որ ծախսի մասին դեռ պատկերացում չկա: Բայց եթե ինքնածախսածածկման սկզբունքով առաջնորդվեն, ապա հնարավոր է նաեւ վճարովի ծառայություններ լինեն:

Տպել
2299 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)