1 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյային բախտ չի վիճակվել ցուցմունք տալ

6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներից Սուրեն էլոյանին բախտ չի վիճակվել ցուցմունք տալ:

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նախաքննությունը հապճեպ ավարտելու միտում է տեսնում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանը եւ տեղակալ Սամսոն Առաքելյանը, ըստ իրավապահ մարմինների՝ 1 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին «մերկացվել են» հոկտեմբերի 22-ին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):

Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է՝ Մ-ն: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է հենց Սամսոն Առաքելյանը եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ:

Գործը քննում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որը նոյեմբերի 30-ին հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այսինքն, սույն քրգործը քննվեց ընդմնենը 1 ամիս:

Սուրեն Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Պողոսյան, արդեն ծանոթացե՞լ եք քրեական գործի նյութերին, ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել:

- Այո, ծանոթացել եմ: Կարող եմ արձանագրել, որ իրականում մեղադրանք առաջադրելը, քրեական գործով նախաքննությունն այդպես հապշտապ ավարտելը խոսում է այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը բացարձակապես որեւէ ապացույց չուներ այդ պահի դրությամբ եւ չէր էլ կարողանալու ձեռք բերել այդպիսիք չլինելու բացակայության պատճառով, ուստի գործը շատ արագ ավարտեցին, ուղարկեցին դատարան: Չնայած նրան, որ մենք միջնորդություն էինք ներկայացրել նախաքննության ավարտից հետո Սուրեն Էլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, մի շարք քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ, սակայն քննիչի կողմից միջնորդությունները մերժվեցին, ընդ որում՝ այդ որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, դատախազությունից ավելին սպասելի չէր եւ նույն դիրքորոշումն էր կայացրել:

Շատ հետաքրքրական է, որ այս քրեական գործի քննության ընթացքում Սուրեն Էլոյանին այդպես էլ բախտ չվիճակվեց որեւէ անգամ ցուցմունք տալ վարույթն իրականացնող մարմնին:

-Ինչո՞ւ:

- Երբ Սուրեն Էլոյանը ձերբակալվեց, վերջինս պնդեց, որ որեւէ առնչություն չունի այս ամենի հետ եւ եթե անձ կա, որը իր դեմ ցուցմունք է տալիս, պնդեց, որպեսզի առերեսում իրականացվի, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Փաստեցինք, որ որեւէ անձ չկա, որը Սուրեն Էլոյանի դեմ ցուցմունք տված լինի: Հաջորդ օրը որպես մեղադրյալ ներգրավելու ժամանակ կրկին պնդեցինք տվյալ միջնորդությունը եւ հայտնեցինք, որ պատրաստակամ ենք նաեւ քննչի հարցին պատասխանելու: Հայտնեցինք, որ որեւէ ապօրինի գործողություն չենք իրականացրել, որեւէ առնչություն չունենք այս ամենի հետ եւ եթե հարցեր կան՝ պատրաստ ենք ձեր հարցերին պատասխանել, սակայն քննիչը որեւէ հարց չտվեց, հարցաքննությունը համարեց ավարտված եւ դրանից հետո շուրջ 40 օր գտնվելով կալանքի տակ՝ որեւէ քննչական գործողություն Սուրեն Էլոյանի հետ չիրականացվեց:

- Ըստ ձեզ՝ կա՞ր անհրաժեշտություն առերեսում կատարելու:

- Անձին շատ ծանր հոդվածով մեղադրանք են առաջադրել եւ այդ հոդվածով փորձում են դատի տալ, գոնե ապացուցողական բազա պետք է ունենային, նույնիսկ այն պարագայում, երբ մեղադրյալը պնդում է, որ որեւէ առնչություն չունի, այսինքն՝ իր անմեղության մասին է հայտարարում, ապա ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ այդ հայտարարությունները պետք է մանրակրկիտ ստուգվեն վարույթն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ այդ ուղղությամբ եւս որեւէ գործողություն չի իրականացվել: Այսինքն՝ ոչ մեղադրյալին են լրացուցիչ հարցաքննել, ոչ ենթադրյալ կաշառք ստացողին:

- Այս հապճեպությունը դուք ինչո՞վ եք պայմանավորում, ըստ ձեզ, ո՞րն էր պատճառը՝ նախաքննություն այդ ժամկտներում ավարտելու:

- Ես պայմանավորում եմ նրանով, որ ցանկացած նոր ստացվող տվյալ ոչ թե քրեական գործով ինչ-որ մի կաթիլ ավելացնելու էր Սուրեն էլոյանի ենթադրյալ մեղքի վերաբերյալ կասկածները, այլ հակառակը՝ ամեն անգամ հիմնավորելու էր այն հանգամանքը, որ նա որեւէ առնչություն չունի ենթադրյալ կատարված հանցագործության հետ:

Ու ընդհանրապես այս գործը եկավ ապացուցելու, որ իրավապահ համակարգում մեծ մասում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ունեցել են ենթադրյալ կաշառք ստանալու դեպք, ընդ որում՝ ոչ թե Սուրեն էլոյանի կողմից, այլ պետի տեղակալի: Այդ կաշառք ստանալու պրոցեդուրան ամբողջությամբ եղել է իրավապահների հսկողության տակ, այսինքն ե՛ւ ձայնագրվել է ե՛ւ բոլոր գործողությունները իրականացվել են: Կաշառք տալու գործողությունը երբ կատարվել է, դրանից ընդամենը րոպեներ անց հետաքննության մարմինները մտել են պետի տեղակալի աշխատասենյակ եւ ձերբակալել ենթադրյալ կաշառք ստացող անձին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե այդքան փաստական տվյալներ ունեիք, որ Սուրեն Էլոյանը, որպես բաժնի պետ, տեղեկացված է եղել այս ամեն ինչի մասին, ի՞նչն էր խանգարում մոտ 2 րոպե սպասել, այն պարագայում, երբ այս գործողությունները արդեն իսկ տեսանկարահանված էին եւ տեսնել՝ վերջի վերջո կապ ունի՞ Սուրեն Էլոյանը այս ամենի հետ, թե՝ կապ չունի: Սակայն հին Հայաստանի մեթոդներով են առաջնորդվել... 6-րդ վարչության աշխատակիցները, իբր թե հանցաքի կատարման պահին մերկացրել են տեղակալին, տեսուչին, պետին եւ ՀՔԾ-ն այդ կանխավարակծից ելնելով՝ եթե 6-րդ վարչության աշխատակիցները բերման են ենթարկել, ուրեմն, ինչ որ բանում առնչություն կունենա, ձերբակալում են, մեղադրանք առաջարդում ու գործի քննությունն էլ են նույն տրամաբանությամբ իրականացնում: Քանի որ այս գործն առաջին դեպքն էր հեղափոխությունից հետո, բազմաթիվ արձագանքներ եղան: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ կաշառք վերցնող ցանկացած պետական պաշտոնյա տականք է, սակայն հաջորդ օրը վարչապետը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ հարկային պետի տեղակալին են բռնել, անցավ մեկ շաբաթ, Սեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հարկային աշխատակիցներ են ձերբակալվել կաշառքի գործով, հետո Հրազդանում հայտարարեց, որ հարկայինի պետն է կաշառքի մեջ մերկացվել: Հիմա տեսեք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել, մոտավորապես 20 տարի մեր դատական համակարգը չի փայլել իր անկախությամբ, այսինքն՝ բացառիկ դատավորներ են եղել, դատական համակարգը շարունակում է այդ տրամադրություններով առաջնորդվել, երբ այդ ուղերձները հղում են ոչ կոնկրետ դատարանին, այլ ընդհանրապես հանրությանը, դատավորը մեկ օրում չդարձավ անկախ եւ գործի վարույթը քննարկելու ընթացքում շատ ավելի շատ ղեկավարվում է այդ տրամադրություններով: Այսինքն, երբ այսօրվա քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ հարկային պետի տեղակալին ենք ձերբակալել, դատարանն էլ չի նայում՝ գործով ինչ փաստական հանգամանքներ կան, դա վերագրում է որպես վարչապետի հայտարարություն եւ չցանկանալով հակասել նրա հայտարարությանը՝ ավտոմատ հաստատում է քննչական ծառայության ներկայացրած մեղադրանքները: Մենք չպետք է մոռանանք՝ ինչ երկիր է եղել ու մի օրում, օրինակ, որոշում կայացնող այդ դատավորները չփոխվեցին. թեկուզ ուղղակի չի հնչում, որ, օրինակ, Սեւանի հարկային պետին պետք է կալանավորել, սակայն այնքան իրենք անկախ չեն եղել, որ ազդեցությունը նույնն է, մի բան են շատ լավ սերտել տարիների ընթացքում՝ լավ հոտառությամբ զգալ օրվա քաղաքական իշխանության պահանջը: Այս ամբողջ երեւույթների տակ կոնկրետ անմեղ անձի ճակատագիր է խորտակվում, քանի որ պետական մարմինները՝ քննչական, հետաքննության, դատարանները հրաժարվում են գործի էության մեջ խորանալ, հակառակ պարագայում կպազրվի իմ պաշտպանյալի անմեղությունը:

- Դուք ասացիք, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չկան, եթե չեմ սխալվում՝ տեղակալի մասով արտաքին-դիտում օպերացիան էր իրականացվել, նույնը նաեւ ձեր պաշտպանյալի մասո՞վ է եղել: Առհասարակ նախաքննական մարմինը ի՞նչ ապացույցներ է ի վերջո դրել Էլոյանի մեղադրանքի հիմքում:

- Քանի որ գործն ուղարկվել է դատարան՝ ես կարող եմ բացեիբաց նշել, թե որոնք են այդ ապացույցները: Ունենք հանդիպման ընթացքում արտաքին- դիտում՝ տեղակալի եւ ենթադրյալ կաշառք տվող անձի միջեւ, ունենք ձայնագրություն, որտեղ կաշառք տվող անձը ցանկություն է հայտնում հանդիպել հարկային պետ Էլոյանի հետ: Այդ ցանկությունը իրականացնելու համար պետի տեղակալը նշում է՝ հա դե պետը տեղյակ ա, ու հանդիպման ժամանակ նշում է՝ արդյո՞ք ես որ գամ, կարող եմ իրեն տեսնել, պետի տեղակալը նշում է՝ դե կլինի աշխատանքի վայրում, էլ որտեղ պետք ա լինի, կգաս կհանդիպես: Ընդ որում՝ նույն կաշառք տվող անձը իր նախաքննական ցուցմունքում հայտնում է, որ ինքը պետի հետ երբեւէ ո՛չ զրուցել է, ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ ձայնը գիտի, սակայն իր ենթադրությամբ՝ պետն այս ամեն ինչի մեջ ներքաշված է եղել: Ապացույց, որպես այդպիսին, թե ինչով է հիմնավորում այդ ենթադրությունը, գոյություն չունի:

- Պետի տեղակալը նշո՞ւմ է, որ այնուամենայնիվ ձեր պաշտպանյալը որեւէ առնչություն չի ունեցել:

- Ոչ, ըստ գործի տվյալների՝ տեղակալն էլ հնարավորություն չի ունեցել ցուցմունք տալու, ընդ որում՝ գործի նյութերում առկա է միջնորդություն, որ նախաքննության ավարտից հետո ցանկացել է ցուցմունք տալ, սակայն քննիչը հրաժարվել է նրան հարցաքննել. քննիչին բացարձակապես հետաքրքիր չի եղել այս գործի փաստական հանգամանքները ու որեւէ հարցաքննություն չի իրականցրել: Դրանից անտեղյակ՝ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ եթե պետի տեղկալի հետ հարցաքննություն չի իրականացվում, խնդրում ենք՝ հարցաքննել կոնկրետ հարցերի շրջանակներում, սակայն որեւէ գործողություն չի իրականացվել: Այս ենթադրությունների հիման վրա անձին դատի են տալիս ու դատարանները հրաժարվում են այդ անձի խափանման միջոցի հարցը քննարկել, որ ազատության մեջ գոնե այս հարցը քննարակվի: Գաղտնիք չէ, որ ՀՔԾ-ն այս պահին որոշակի առավելություն ունի մյուս քննչական մարմինների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ամբողջական վստահություն է վայելում վարչապետի կողմից եւ դատարանները էս գործերով հրաժարվում են արդարադատություն իրականացնել:

Մեղադրանքն առաջադրված է խմբով կաշառքի շորթում իրականացնելու համար, սակայն քրգործով հաստատվել է, որ Էլոյանը սեպտեմբերի 5-ին նշանակվելով Սեւանի հարկային տեսչության պետ՝ սեպտեմբերի 6-ից 10 օրով գործուղված է եղել Բելառուսի հանրապետություն, այսինքն՝ 10-15 օր ինքը աշխատաքի չի հաճախել, այնուհետեւ տեսուչն է գտնվել արձակուրդի մեջ: Ընդհանուր առմամբ՝ իմ պաշտպանյալը, որպես հարկային տեսչության պետ, առավելագույնը մեկ շաբաթ է հասցրել աշխատել, էս պարագայում խոսել այն մասին, որ մի շաբաթում ստեղծել է հանցավոր խումբ՝ ավելորդ է: Հիմա էս մարդը ամբողջ հանրապետության կոռուպցիայի համար մեկ կազմակերպիչն է՞ր, որ նշանակվել էր մի տեղ աշխատանքի, 7 օրում կազմավորել էր խումբ եւ զբաղվում էր կաշառքի շորթմա՞մբ:

- Ո՞ր դատարանը կքննի քրեական գործը:

- Ես կարծում եմ, որ այս գործը պետք է քննվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
10467 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն