Ֆանտաստիկ բաներ չենք ուզում, ընդամենը՝ բարձր մակարդակի ծառայություն. ինչ անել՝ զբոսաշրջիկին գոհացնելու համար

Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղությունը Հայաստանն է: Նախորդ տարվա համեմատությամբ հետաքրքրությունը մեծացել է 76 տոկոսով: Դրան նպաստել են ավիատոմսերի գնի 12 տոկոս նվազումը, ինչպես նաեւ կեցության եւ ծառայությունների համեմատաբար մատչելի լինելը:

Տեղեկությունը հրապարակել է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, որին անդրադարձել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»:

Երեւանում գործող «Լոկա» տուրիստական գործակալությունում, որը սերտորեն համագործակցում է ռուսաստանյան համապատասխան կազմակերպությունների հետ, նույնպես նկատել են, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է: «Իրոք մեծ աճ կա, մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան: Հայաստանը միշտ եղել է հետաքրքիր ռուսների համար, որովհետեւ շատ մատչելի տեղ է գին-որակ հարաբերակցությամբ: Այստեղ կարելի է շատ համով ուտել, լավ զբոսնել: Հայաստանն իր պատմամշակութային ռեսուրսներով շատ բան ունի առաջարկելու ոչ միայն ռուսներին: Ինչ վերաբերում է տոմսերն էժանանալուն, ճիշտն ասած ես նման բան չգիտեմ, նույնիսկ գիտեմ հակառակը: Միգուցե հնարավոր ամենամատչելի տարբերակն էժանացել է, բայց այդպիսի կայուն սակագին չկա: Մենք ինչքան խոսում ենք ռուսաստանցի օպերատորների հետ, բոլորը դժգոհում են, որ տոմսերը շատ թանկացել են, թեեւ այո, ռուսները գալիս են, որովհետեւ Հայաստանը իրենց համար շատ հետաքրքիր է»,- մեզ հետ զրույցում ասաց «Լոկա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը:

Ընդունված է կարծել, որ հանգիստը Հայաստանում անցկացնելը շատ ավելի թանկ արժե, քան բազմաթիվ ուրիշ երկրներում: Տուրիստական կազմակերպության ղեկավարն այս առիթով զուգահեռ է անցկացնում Հայաստանում ու Ռուսաստանում գործող գները, երբ առաջինն էապես զիջում է երկրորդին ու եզրակացնում. «Հետեւաբար ռուսների համար սա մատչելի հանգիստ է: Եվ հետո ռուսներն այստեղ չունեն լեզվական բարիեր եւ չեն բախվում մշակութային շոկի: Սա մեր եղբայրական Ռուսաստանն է, որի հետ դարեր ի վեր եղել ենք մշակույթով շատ մոտ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե իր կարծիքով ինչ թերություններ պետք է շտկել՝ զբոսաշրջիկներին չհիասթափեցնելու եւ երկիրը նրանց համար է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար, Ռուզաննա Մելքոնյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ: Կարեւորեց ենթակառուցվածքների՝ հյուրանոցների, ռեստորանների ծառայությունների որակը, ինչպես նաեւ գնի համապատասխանությունը այդ որակին:

«Մենք ընտրել ենք նրանք, որոնք, ըստ մեզ, ամենալավ ծառայությունն են մատուցում գնի հետ հարաբերակցությամբ: Զբոսաշրջիկներին մենք ուղարկում ենք կոնկրետ տեղեր: Մեր ընտրած տեղերը լավն են: Ամեն ինչ ճշտում ենք, պարզում ենք, մի քանի անգամ այցելում ենք, խոսում ենք՝ ուզում ենք այսպես, այսպես, այսպես: Ամեն ինչ արվում է, ինչպես մենք ենք ուզում: Ֆանտաստիկ բաներ չենք ուզում, ընդամենը՝ բարձր մակարդակի ծառայություն: Եթե ամեն մարդ իր գործը լավ անի, ամեն ինչ լավ կլինի: Ամեն մեկը պիտի հեղափոխվի դեպի լավը: Պիտի բարելավենք ամեն ինչ, սկսած դուռը բացողից՝ մի հատ ժպիտ, այս կամ այն հարցին ժամանակին արձագանք, մատուցողներն իրենց ծառայության որակը պիտի բարձրացնեն, ուտելիքը պետք է լավը լինի: Բոլորս պետք է լավ աշխատենք: Է՛լ ավելի լավ աշխատենք: Մի տուրիստը գնում է, երկուսն է բերում, երեքն է բերում: Գոհ տուրիստը միշտ իր հետեւից բերում է տուրիստներ: Թերեւս սա է բիզնեսի ցիկլը»,- արձանագրեց զբոսաշրջային գործակալության ղեկավարը:  

Հայաստան այցելած զբոսաշրջիկները, որպես կանոն, դժգոհ չեն հեռանում եւ հետադարձ կապով հայտնում են իրենց գոհունակությունը: «Մենք չենք աշխատում ցույց տալ, որ Հայաստանը «Դիսնեյ Լենդ» է կամ հեքիաթային երկիր: Մենք ունենք ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Մարդիկ ամեն ինչ էլ տեսնում են, բայց թերեւս, ընդհանուր առմամբ արձագանքը միշտ շատ բարի եւ շատ դրական է»,- ասաց Ռուզաննա Մելքոնյանը:

Այդուհանդերձ, զբոսաշրջիկների խմբին նախընտրած ռեստորան ուղեկցելուց առաջ նախ գործակալության աշխատակիցներն են այցելում այնտեղ՝ տեսնելու, թե ինչպես է դասավորված սեղանը, որտեղ բազմաթիվ թերություններ են հայտնաբերում, հուշում են, թե որ ժամին ինչ ուտեստ պետք է մատուցել: «Սրանք այն նյուանսներն են, որոնք ռեստորաններին են վերաբերում: Հյուրանոցներում խնդրահարույց են տեղավորման հարցերը, մաքրությունը, ծառայության մատուցումը, նախաճաշը»,- շարունակեց զբոսաշրջության կազմակերպիչը: Ի դեպ, նաեւ նկատեց, որ Երեւանում գործող հյուրանոցներում այսօր արդեն հնարավոր չէ տեղ ամրագրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար. «Հիմա ունենք խմբեր սեպտեմբերի համար, իսկ հյուրանոցներում տեղ չկա: Հոկտեմբերը նույնպես փակ է: Հետո ամրագրումներն աստիճանաբար հանում են, բայց եւ այնպես հիմա փաստը մնում է փաստ, որ տեղեր չկան»:

Մեր զրուցակիցը նաեւ կարծիք հայտնեց, որ հյուրանոցները պետք է տարբերակված մոտեցում ունենան տեղի տուրօպերատորների եւ նրանց արտասահմանյան գործընկերների հետ աշխատելիս, որոնք ուղիղ կապ են հաստատում այդ հյուրանոցների հետ: «Ամեն տարի գները թանկանում են: Դա պարզ է, ընդունելի է: Բայց օրինակ մի մեծ գլխացավանք ու մեծ խնդիր կա. տուրօպերատորը Ռուսաստանից կարող է զանգել ու իրեն առաջարկեն այն գինը, ինչ որ առաջարկում են տեղի տուրօպերատորին: Երբեմն նույնիսկ տալիս են ավելի էժան, քան թե մեզ: Իսկ դա սխալ է: Չէ որ պետք է աչքի լույսի պես պահել տեղի տուրօպերատորին: Չէ որ մենք ենք իրենց սնում, մենք ենք տուրիստներ ուղարկում»,- ասաց Ռուզաննա Մելքոնյանը:

Իսկ շատերին զայրացնող այն փաստը, երբ տաքսիստները զբոսաշրջիկներին հաճախ տեղափոխում են աստղաբաշխական գներով, մեր զրուցակիցը լուրջ խնդիր չի համարում: Նկատում է, որ դա հատուկ է բոլոր երկրներին: «Դա տաքսիստի սինդրոմ է: Աշխարհի ցանկացած վայրում նստում ես տաքսի, վարորդը տեսնում է զբոսաշրջիկ ես, տեղի լեզվով չես խոսում, ուզում է ավելին աշխատել: Հայաստանի տաքսիստներն էլ են նույնը: Ինձ թվում է պետք է թեթեւ նայել այդ հարցին: Տաքսիստները ինչ-որ յուրահատուկ կոլորիտ են, կոնկրետ կողոպուտով չեն զբաղվում մարդիկ: Կարելի է ուղղել, շտկել, բայց այսօր դաշտում ավելի լուրջ խնդիրներ կան: Թող ճանապարհները սարքեն. երկրից դուրս տանող եւ բերող ճանապարհները խայտառակ վիճակում են: Թող բիոզուգարաններ բերեն, շուկայում առկա դեմփինգը վերացնեն, տուրօպերատոր ենթակառուցվածքներ հարաբերությունները թող շտկվեն: Դա ավելի ճիշտ ու լավ կլինի: Տուրիզմի գերատեսչություններ կան, երեւի թե պիտի զբաղվեն այդ հարցերով: Հուսով եմ»,- եզրափակեց «Լոկա» տուրիստական գործակալության ղեկավարը:

Տպել
8259 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին