Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

17/12/2018 schedule20:10

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին:

Ողջունելով Արամ Ա Կաթողիկոսի անունից Երևան ժամանած պատվիրակության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել այս տարի Անթիլիաս կատարած իր այցը և Վեհափառի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համահայկական օրակարգին և հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր:

Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է եկել՝ Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքի առիթով շնորհավորելու նպատակով: «Սփյուռքի հոգևոր կենտրոնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաև գրավոր պատգամ է հղել և շնորհավորանքներ փոխանցել Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով, որ առաջիկայում նույնպիսի հաջողությամբ կկազմակերպվեն բոլոր այն աշխատանքները, որոնք Ձեր գլխավորությամբ կկարողանան Հայաստանը տանել դեպի նոր բարձունքներ», - ասել է նա և Արամ Ա Կաթողիկոսի գրավոր պատգամը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ իր ջերմ ողջույնները փոխանցելով Արամ Ա Կաթողիկոսին և Լիբանանի մեր հայրենակիցներին:

Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նաև տեղեկացրել է, որ եկող տարվա հունվար ամսին նախատեսվում է Արամ Ա Կաթողիկոսի այցելությունը Հայաստան: Վարչապետի պաշտոնակատարն ուրախալի է համարել Վեհափառ Հայրապետի սպասվող այցը, որը լավ հնարավորություն է համահայկական օրակարգին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերին, հայրենիքի հզորացման հարցերին անդրադարձ կատարելու համար:

Տպել
1609 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ