Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

«Էդմոն, ես քեզ բանավեճի էի հրավիրել՝ որպես իրավաբանն իրավաբանի, պատգամավորը՝ պատգամավորի ու, ի դեպ, ոչ թե ասենք՝ դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու, այլ քո իսկ արտահայտած մտքերի իրավական հիմքերը քննարկելու...
Մինչդեռ երեկ մեծամտաբար պարծենում էիր, թե պատրաստ ես բանավիճել ցանկացածի հետ»:

Այս տողերն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ի պատասխան իր կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ուղղված հրապարակային բանավեճի մերժման:

«Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը...
Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ համարը (նկատի ունի ինձ) չի հասկանում, թե ում ուր է հրավիրում...
Վայ Էդմոն Էդմոն...
Ուր հասար... 
Ինչ կապ ունի որ համարի խաղացողն ես թիմում. միթե՞ մարզաշապիկի համարն է կանխորոշում խաղացողի որակը... 
Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ...
Եվ դա ասում է այն նույն Էդմոնը, ով Պետաիրավական հանձնաժողովի նիստերին իմ ելույթներն այնպես ակնապիշ էր ունկնդրում, ինչպես առաջին անգամ կինոթատրոն բերված երեխան՝ սարսափ ժանրի ֆիլմը...
Եվ հետո, Էդմոն, ես քեզ բանավեճի էի հրավիրել՝ որպես իրավաբանն իրավաբանի, պատգամավորը՝ պատգամավորի ու, ի դեպ, ոչ թե ասենք՝ դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու, այլ քո իսկ արտահայտած մտքերի իրավական հիմքերը քննարկելու...
Մինչդեռ երեկ մեծամտաբար պարծենում էիր, թե պատրաստ ես բանավիճել ցանկացածի հետ...
Ահագին խորհելու բան ունես, Էդմոն....
Բանավեճից փախնելով, այնուամենայնիվ, դու մի հարցոմ ճիշտ ես. դու կանխեցիր քո քաղաքական վախճանը...
Կեցցես ծնունդով Լոռեցի, բայց Լոռեցու ազնվությունից ու քաջությունից զուրկ իմ «կլասիկ» գործընկեր...
Ի դեպ, հա, Էդմոնն այսօր մի բացահայտ սուտ էլ տարածեց, թե իբր մեզանից որևէ մեկը չհանդնգնեց ապրիլի 17-ին խոսել Սերժ Սարգսյանի դեմ...
Շուտով կտեղադրեմ այս սուտը հերքող անվիճելի ապացույցը...»,-գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակի երրորդ համար Գեւորգ Պետրոսյանը չի հավաքել բավարար ձայներ ու այլեւս չի շարունակելու որպես պատգամավոր հանդես գալ նոր ԱԺ-ում:

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած քաղաքական մեծ դեբատից հետո «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ «փոխհրաձգություն» է սկսվել: ԼՀԿ-ականները հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է եւ քաղաքականությունում անելիք չունի, իսկ ԲՀԿ-ականները հակադարձում են, որ ԼՀԿ-ն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պրոյեկտն է:

Այս 2 կուսակցությունների ներկայացուցիչները հերթով սեւացնում են իրար համացանցում եվ մամուլում:

Տպել
6047 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ