Վանաձորում նախօրեին տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել (լուսանկարներ)

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Վանաձորի Շիրակացու փողոցի վրա գտնվող հանրակացարանում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 18:40-ի սահմաններում: 4 հարկանի շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակի եւ հյուրասենյակի ապակիները պայթյունի ալիքից փողոց էին շպրտվել: Տան տիկինը մարմնական թեթեւ վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել էր հոսպիտալացումից:Շենքը գազաֆիկացված չէ, գազի արտահոսքը եղել է գազի 5 կիլոգրամանոց գազաբալոնի ռետինե խողովակից: Պայթյունի ժամանակ տան տերերը խնջույքի էին պատրաստվում, հյուրերը դեռ չէին եկել, սեղանները գցված էին, տրամադրությունը տոնական: Տան տիկինը մտել է լոգարան, ու պայթյուն է գրանցվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, վնասվել են ապակիները միայն: Բնակիչները հրաշքով են փրկվել: Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու իրավապահները: Ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
735 դիտում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)