Մարդ կա՝ գյուղում 3 հարկանի տուն ունի, բայց Վանաձորում տնակում է ապրում. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետի կարգադրությամբ՝ մարզի Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով ձեւավորված եւ մինչ այսօր գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակը եւ հետագայում բնակապահովման խնդիրներն ուսումնասիրելու, դրանց լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այն ղեկավարում է փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը: Խմբում ընդգրկված են Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, ներկայացուցիչներ Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի քաղաքապետարաններից, «Ով, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, տնակային ավանների բնակիչներ:

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է, այն վարել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստին մասնակցել են նաեւ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ հանձնաժողովի ամենաառաջնային խնդիրը Վանաձոր, Ստեփանավան եւ Սպիտակ համայնքներում տնակային ավանների հստակ գույքագրումն է: Այդ նպատակով հատուկ ձեւաթուղթ է մշակվել, որը հստակ լրացնելու արդյունքում հնարավոր կլինի ամբողջական պատկեր ստանալ: Դրանից հետո կկազմվի աշխատանքային գրաֆիկ եւ գործնական քայլեր կիրականացվեն:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ գործընթացն իրենց նախաձեռնությամբ է, մինչ ընտրություններն էլ Վանաձորի տնակային ավանների խնդրով են զբաղվել. «Վանաձորում տնակային ավանների խնդիրն անընդհատ բարձրացնում էին մարդիկ, քաղաքապետարանում հանձնաժողով կար, բայց քանի որ աշխատանքներն ինձ դուր չէին գալիս, մարզպետարանում ստեղծեցինք հանձնաժողով, ներգրավեցինք բնակիչներին ու քաղաքապետարանի ներկայացուցչին»,- ասաց մարզպետը:

ՀԺ-ի հարցին, թե արդյոք մարզպետարանում մինչ օրս չկան անհրաժեշտ բոլոր տվյալները, որ նոր ուսումնասիրություններ են արվում, մարզպետը պատասխանեց. «Մենք ունենք երկրաշարժի հետեւանքով տներ կորցրածների տվյալները, բայց տնակային ավաններում եւ օրինակ՝ Աշոտաբերդում ապրողների տվյալները այլ են, նրանց մի մասն աղետի հետեւանքով չեն անօթեւան մնացել, այլ ինչ-որ կերպ հայտնվել են տնակներում, որպես այդպիսին պետությունը պարտավորվածություն չունի ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացածների հանդեպ, ուղղակի մենք պետք է գույքագրենք ու հասկանանք խնդիրը, այսօր մարդ գիտենք, որ գյուղում 3 հարկանի տուն ունի, բայց Վանաձորում տնակում է ապրում»:

Արդեն երեկ Լոռու մարզպետը Ստեփանավանի քաղաքապետարանի դահլիճում աշխատանքային քննարկում է ունեցել Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն քոթեջների բնակիչների հետ: Անդրեյ Ղուկասյանը բնակիչներին հայտնել է, որ շաբաթվա ընթացքում Ստեփանավան կայցելեն հանձնաժողովի անդամները, ովքեր բնակիչների մասնակցությամբ կիրականացնեն գույքագրման ու փաստագրման ողջ գործընթացը: 
Մարզի ղեկավարի խոսքով՝ գույքագրումն ավարտուն տեսքի կբերվի մինչ 2019 թ.-ի հունվարի վերջը, որից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիների քննարկման համար:

Տպել
988 դիտում

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել