Խոսող գիրք՝ մանուկների համար. հնչյունավորել են հայ հայտնիներ

Գերմանիայում ապրող ծրագրավորող Պավել Կիրակոսյանը նոր ուսուցողական նախագիծ է սկսել մանուկների համար: Նախաձեռնել է 4-8 տարեկանների համար նախատեսված ինտերակտիվ գիրք՝ «Արդիբուք» խորագրով (հայերեն արդի եւ անգլերեն book (գիրք) բառերից): Պատկերազարդ ձեռնարկ է, նկարները «խոսում» են, երբ գրիչը մոտեցնում են դրան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գաղափարի մասին խոսեց գրքի խմբագիր Վահե Ղուկասյանը:

«Գաղափարը Գերմանիայում ապրող Պավել Կիրակոսյանինն է: Գերմանիայում նման գրքեր կան, ու երբ նա տեսել է, որ իր երեխաները գերմաներեն գրքերով են խաղում, մտածել է, որ պետք է անպայման հայերեն ու հայկական գրքեր էլ լինեն, ու սկսել է զբաղվել այդ հարցով: Որոշում է կայացվել ոչ թե ինչ-որ հեղինակային իրավունքներ գնել, թարգմանել, այլ ստեղծել լրիվ նորը, հայկականը, զրոյից»,- ասաց նա:

Նախագծի վրա մեծ թիմ է աշխատել: Ինչպես նշում է Ղուկասյանը, բոլորը մեծ ոգեւորությամբ են միացել: Երաժշտական մասն ապահովել է Քրիստ Մանարյանը, պատկերազարդումներն արել է նրա դուստրը՝ Լիլիթ Մանարյանը: Պատկերները հնչյունավորել են դերասաններ Հրանտ Թոխատյանն ու նրա կինը՝ Լուիզա Ներսիսյանը: Դիզայներն Էդիկ Պողոսյանն է: Ձայնագրություններն արվել են «Շարմ» ընկերությունում: Առաջին գիրքը բաղկացած է 14 էջից, դրանում կա 700 ձայնագրություն:

«Արդիբուքը» ֆինանսավորել է Պավել Պողոսյանը: Առաջին գիրքը, որը կենդանաբանական այգու մասին է, վաճառքում է երեկվանից՝ դեկտեմբերի 17-ից: Արժե 24 900 դրամ՝ գիրքը ու գրիչը միասին: Սակայն հաջորդ գրքերն արդեն այդքան չեն արժենալու, քանի որ գրիչը գնելու կարիք չի լինի: Դրանք կլինեն 6-7 հազար դրամ: Այն գրախանութներում չի վաճառվում, քանի որ այդպես ավելի թանկ կարժենար: Վաճառքն իրականացնում են նախաձեռնողները: Տաղավար ունեն «Երեւան» մոլում: Կարելի է պատվիրել նաեւ գրքի կայքում՝ ardibook.am:

Դեռ հայտնի չէ, թե քանի մասից բաղկացած կլինի շարքը: Առայժմ 5-6 գրքի սյուժե կա: Այս շրջանում ընթացքի մեջ են 2-րդի աշխատանքները: Այն լինելու է Երեւանի մասին: Հեղինակները գիրքը սփյուռքում տարածելու, ինչպես նաեւ այլ շուկաներ այլ լեզուներով մուտք գործելու ցանկություն ունեն:

Տպել
5860 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել